22 մլն. իրանցի չի ընդառաջել կորոնավիրուսի դէմ պատւաստման 3-րդ դեղաչափի ընդունումը: Այս մասին յայտնել է Առողջապահութեան նախարարութեան տեղակալ դոկտ. Քամալ Հէյդարին:
«alikonline.ir» - 22 մլն. իրանցի չի ընդառաջել կորոնավիրուսի դէմ պատւաստման 3-րդ դեղաչափի ընդունումը: Այս մասին յայտնել է Առողջապահութեան նախարարութեան տեղակալ դոկտ. Քամալ Հէյդարին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Աւելի քան 22 մլն. իրանցի չի ընդառաջել կորոնավիրուսի դէմ պատւաստման 3-րդ դեղաչափի ընդունումը՝ շարունակելով, վտանգել սեփական կեանքը, եւ այլոց առողջական անվտանգութիւնը»,- նշել է դոկտ. Հէյդարին:
Ըստ նրա՝ կորոնավիրուսի վերաբերեալ վիճակագրութիւնը փաստում է, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակւածների 90 տոսկոսն այն քաղաքացիներն են, որոնք հրաժարւել են ստանալ պատւաստման 3-րդ դեղաչափը:
Նա նաեւ յաւելել է, որ թէեւ պատւաստման տւեալները, մասնաւորապէս 3-րդ դեղաչափի վերաբերեալ թւերը գոհացուցիչ չեն, այդուհանդերձ, նա դրական է գնահատել երկրի բնակցութեան 40 տոկոսի կողմից բուսթեր դեղաչափի՝ երրորդ դոզայի ընդունումը:
Մասնագէտը քաղաքացիներին յորդորել է՝ չյապաղել՝ անպայման այցելել բուժման կէտեր, եւ ստանալ կորոնավիրուսի դէմ պատւաստման բոլոր դեղաչափերը: