Հա

Հասարակական

19/04/2022 - 10:58

Մահացել է լրագրող, հրապարակախօս Վահան Իշխանեանը

Երկարատեւ հիւանդութիւնից յետոյ 58 տարեկանում մահացել է լրագրող, հրապարակախօս, գրող Վահան Իշխանեանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Ռուզան Խաչատրեանը:

«alikonline.ir»- Երկարատեւ հիւանդութիւնից յետոյ 58 տարեկանում մահացել է լրագրող, հրապարակախօս, գրող Վահան Իշխանեանը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է լրագրող Ռուզան Խաչատրեանը:

«Դժւար, բարդ, բայցեւ ազնիւ, սկզբունքային, խորը մարդ։ Վահան Իշխանեան, հանգչիր խաղաղութեամբ...»,-գրել է նա։

Ժուռնալիստների միութեան նախագահ Սաթիկ Սէյրանեանը եւս իր էջում ցաւակցութիւն է յայտնել Վահան Իշխանեանի մահւան կապակցութեամբ․«Լոյսերի մէջ մնաս, Վահան ջան.... Շատ ցաւալի լուր: Փայլուն հրապարակախօս, լրագրող, գրող Վահան Իշխանեան ջան, իմ առաջին գլխաւոր խմբագիր»:

Վահան Իշխանեանը ծնւել է 1964թ.-ին Երեւանում: Աշխատել է մի շարք տպագիր եւ էլեկտրոնային լրագրերում, եղել է խմբագիր եւ թղթակից: Համախոհների հետ հիմնադրել է Ինքնագիր գրական ակումբը:

Գրքերը`

«Ռուսուլմանի նոթեր» 2017,

«Ովքեր են նրանք. Հայախօս, մուսուլման համշենցիները» 2014,

«Համայնք եւ երկիր. Հայաստանում խղճի ազատութեան ուսումնասիրութիւն» (համահեղինակ) 2014,

«Անմազ» (պատմւածքների ժողովածու) 2010, «Կրօնի ազատութիւնը Հայաստանում» (համահեղինակ) 2010,

«Հաշւեյարդար. Հալածանք եւ դիմադրութիւն» 2004
Deviation: Anthology of Contemporary Armenian Literature(co-author) 2008
Makukachu: Anthology of Contemporary Armenian Literature(co-author) 2016

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։