Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վոյնովիչը յայտնել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ կեանքի տեւողութեան երկու տարով կրճատման մասին:
«alikonline.ir» - Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վոյնովիչը յայտնել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ կեանքի տեւողութեան երկու տարով կրճատման մասին, ըստ News.am-ի՝ յայտնում է «Մոսկւա 24»-ը։
Փորձագէտը պարզաբանել է, որ ներկայումս կեանքի տեւողութիւնը 72,5 տարուց իջել է մինչեւ 71 տարի։ Նւազումը 1950 թւականից առաջին անգամ է տեղի է ունեցել։
«Մայիսի 20-ին ԱՀԿ-ն ներկայացրել է մահացութեան հաշւարկի մասին իր նոր զեկոյցը, որը յստակ վկայում է, որ մենք աշխարհում կեանքի տեւողութեան երկու տարի ենք կորցրել»,- ասել է Վոյնովիչը «Health age. Ակտիւ երկարակեցութիւն» 4-րդ միջազգային կոնգրեսում:
Նրա խօսքով՝ դա տեղի է ունենում կորոնավիրուսի թեստաւորումների կտրուկ կրճատման եւ բոլոր սահմանափակումների վերացման ֆոնին։ ԱՀԿ-ն նաեւ ուշադրութիւն է դարձրել Աֆրիկայում COVID-19-ից մահացութեան աճի վրայ։