Հա

Հասարակական

26/05/2022 - 11:30

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնը

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին այսօր՝ մայիսի 26-ին նշում է Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնը:

«alikonline.ir» - Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին այսօր՝ մայիսի 26-ին նշում է Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնը:

Տօնը նշւում է Քրիստոսի Յարութեան 40-րդ օրը: Յարութիւնից յետոյ Քրիստոսը 40 օր մնում է երկրի վրայ եւ երեւում առաքեալներին ու հաւատացեալներին: Այդ ընթացքում Յիսուսն իր վարդապետութիւնն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքեալներին, որից յետոյ համբարձւում է երկինք: 

Քրիստոսի Համբարձման մասին վկայում են Ս. Մարկոս եւ Ս. Ղուկաս աւետարանիչները, ինչպէս նաեւ՝ «Գործք Առաքելոց»-ը։ «Եւ Ինքը` Տէր Յիսուս, նրանց հետ խօսելուց յետոյ, դէպի երկինք վերացաւ եւ նստեց Հօր աջ կողմը» (Մարկ. 16:19): Հայ Առաքելական Եկեղեցին Համբարձման տօնին յիշատակում է նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսութեան Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելը:

Պատմութեան թելադրանքով 484 թւականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրւանած Հայրապետական Աթոռը 1441 թւականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատւում է լուսաւորչահիմն Ս. Էջմիածնում: Ի յիշատակութիւն պատմական այդ օրւայ` Ս. Էջմիածնում Համբարձման տօնի առթիւ մատուցւող ս. պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջեւ կատարւում է նաեւ Հայրապետական մաղթանք: 

Քրիստոսի Համբարձման տօնն ուղեկցւում է ժողովրդական հանդիսութիւններով եւ կոչւում է Ջանգիւլում (գիւլ` նշանակում է վարդ, ծաղիկ):

 

Յարակից լուրեր

  • Համբարձման տօնի եւ Մայիսի 28-ի տօնակատարութիւն՝ «Արարատ» մարզաւանում
    Համբարձման տօնի եւ Մայիսի 28-ի տօնակատարութիւն՝ «Արարատ» մարզաւանում

    Մայիսի 27-ին Համբարձման տօնի հետ մէկտեղ «Արարատ» մարզաւանում երեկոյեան մեծ թւով հանդիսատեսների, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, ազգային մարմինների ու կառոյցների ներկայացուցիչների ներկայութեամբ եւ գեղարւեստական համատեղ ծրագրով նշւեց տօների տօնը՝ Մայիս 28-ը:

  • Համբարձման տօնի հանդիսաւոր ս. պատարագ՝ Մարալանի Ս. Աստւածածին ուխտավայր մատուռում
    Համբարձման տօնի հանդիսաւոր ս. պատարագ՝ Մարալանի Ս. Աստւածածին ուխտավայր մատուռում

    Հինգշաբթի, 26 մայիսի 2022 թ.-ին, մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմում տարիների աւանդութեան համաձայն, ս. պատարագ մատուցւեց Թաւրիզի Մարալան նախկին հայաշատ թաղամասում, ազգապատկան հսկայ այգում գտնւող Ս. Աստւածածին ուխտավայր մատուռի պատմական կամարների ներքոյ:

  • Համբարձման տօնը նշւեց՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում
    Համբարձման տօնը նշւեց՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

    Հինգշաբթի՝ մայիսի 26-ի առաւօտեան, Քրիստոսի Համբարձման տօնի առիթով, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի եւ Սնկերտ գիւղի Ս. Ստեփանոս եկեղեցիներում: Սնկերտ գիւղի պատարագին նախագահեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանը:

  • Սուրբ եւ անմահ պատարագ Համբարձման տօնի առիթով
    Սուրբ եւ անմահ պատարագ Համբարձման տօնի առիթով

    Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն թւականիս հինգշաբթի մայիսի 26-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն է: 

  • Սուրբ եւ անմահ պատարագ Համբարձման տօնի առիթով
    Սուրբ եւ անմահ պատարագ Համբարձման տօնի առիթով

    Հինգշաբթի, 13 մայիսի 2021 թւականին Տեառն Մերոյ Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առիթով, Թեհրանի հայոց թեմի երեք եկեղեցիներում՝ Ս. Սարգիս, Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր լուսաւորիչ, մատուցւեց ս. եւ անմահ պատարագ՝ դռնփակ կարգով։ Յընթացս արարողութեան քահանայ հայրերը հակիրճ կերպով բացատրութիւններ տւեցին օրւայ խորհրդի մասին։ Եկեղեցիներում մատուցւող պատարագը առցանց հեռարձակւեց եկեղեցիների ինստագրամային էջերով։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։