Հա

Հասարակական

01/06/2022 - 10:10

Լուվրը դատի կը տայ «Մոնա Լիզա»-ի վրայ տորթ նետած տղամարդուն

Լուվրի արւեստի թանգարանը դատական ​​հայց կներկայացնի իտալացի նկարիչ Լէոնարդօ դա Վինչիի «Մոնա Լիզա» կտաւի վրայ տորթ նետած այցելուի դէմ:

«alikonline.ir» - Լուվրի արւեստի թանգարանը դատական ​​հայց կներկայացնի իտալացի նկարիչ Լէոնարդօ դա Վինչիի «Մոնա Լիզա» կտաւի վրայ տորթ նետած այցելուի դէմ, ըստ News.am-ի՝ յայտնում է Le Parisien թերթը։

24-ամեայ վանդալն այս պահին գտնւում է հոգեբուժարանում։ Բժիշկները դեռ պէտք է պարզեն` արդեօ՞ք հնարաւոր է նրա ձերբակալութիւնը բժշկական հիմքերով:

Միջադէպի մասին յայտնի է դարձել մայիսի 30-ի առաւօտեան։ Յարձակւողն արւեստի թանգարան էր այցելել կեղծամով եւ անւասայլակով։ Սկզբում նա փորձել էր կոտրել կտաւը պաշտպանող զրահակայուն ապակին, իսկ յետոյ նկարի վրայ տորթ էր նետել, իսկ յատակին վարդի թերթիկներ ցրել։

Տղամարդն իր արարքը որպէս աշխարհը պաշտպանելու փորձ է բացատրել:

Փարիզի դատախազութիւնը միջադէպի հետաքննութիւն է սկսել։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։