Հա

Հասարակական

01/06/2022 - 11:50

Այսօր յունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանութեան միջազգային օրը

Յունիսի 1-ը երեխաների պաշտպանութեան միջազգային օրն է: Երեխաների պաշտպանութեան օրը սահմանւել է 1925 թւականին Ժնեւում երեխաների պաշտպանութեան համար հրաւիրւած համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

«alikonline.ir» - Յունիսի 1-ը երեխաների պաշտպանութեան միջազգային օրն է: Երեխաների պաշտպանութեան օրը սահմանւել է 1925 թւականին Ժնեւում երեխաների պաշտպանութեան համար հրաւիրւած համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանութեան օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ յունիսի 1-ը նշւել է որպէս երեխաների պաշտպանութեան միջազգային օր 1950-ին:

Հայաստանը Երեխաների իրաւունքների մասին կոնւենցիան վաւերացրել է 1992 թւականին, որից յետոյ 1996թ. ընդունւել է «Երեխայի իրաւունքների մասին» ՀՀ օրէնքը: Հայաստանում ամէն տարի իրականացւում են տարբեր միջոցառումներ` նւիրւած երեխաների պաշտպանութեան օրւան:

Յունիսի 1-ը նշում են գրեթէ բոլոր եւրոպական երկրներ նաեւ ԱՄՆ մի շարք նահանգներ: Այս օրւանից բացի, փոքրիներին է նւիրւած նաեւ երեխաների համաշխարհային օրը, որը նշւում է նոյեմբերի 20-ին:

Սիրենք ու անհոգ մանկութիւն ապահովենք մեր երեխաներին, որովհետեւ նրանք ոչ միայն մեր երեխաներն են, այլեւ ապագայ բժիշկները, ֆիզիկոսներն ու քիմիկոսները, ծրագրաւորողները, իրաւաբանները, լրագրողներն ու պարզապէս այս հասարակութեան կերտողները:

 

Յարակից լուրեր

  • Հանգիստ նստէք տեղներդ երեխերք ջան
    Հանգիստ նստէք տեղներդ երեխերք ջան

    Երէկ մեր մոլորակի ամենալուսաւոր էակների փառաբանման օրն էր: Էակներ, որոնց գոյութիւնը երկիր մոլորակի հարթութեան վրայ մեզ բոլորիս ապրելու, արարելու, ստեղծագործելու յոյս է ներշնչում։

  • Շնորհաւոր երեխաների միջազգային օրը
    Շնորհաւոր երեխաների միջազգային օրը

    Այսօր՝ յունիսի 1-­ը երեխաների պաշտպանութեան միջազգային օրն է: Օրն ազդակ է բոլոր մարդկանց, յատկապէս` ծնողներին, որ երեխաները հասարակութեան խոցելի խմբերից են եւ պահանջ ունեն ամէնօրեայ ուշադրութեան, սիրոյ եւ պաշտպանութեան: 

  • Աղքատութիւն, թերսնւածութիւն. հայ մանուկների հիմնական խնդիրները
    Աղքատութիւն, թերսնւածութիւն. հայ մանուկների հիմնական խնդիրները

    Աղքատութիւն, թերսնւածութիւն եւ կրթութիւն: Երեխաների հարցերով մարդու իրաւունքների պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարեանը եւ Գիւմրիի «Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասեանը Երեխաների պաշտպանութեան միջազգային օրւայ առթիւ այս հիմնական խնդիրները նշեցին՝ ի պատասխան «tert.am»-ի այն հարցի, թէ որոնք են այսօր հայ մանուկների հիմնական խնդիրները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։