Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապը յունիսի 3-ին ընդունել է հայ հոգեւորականների եւ համբուրել ՀԱԵ սրբազան կախազարդը։
«alikonline.ir» - Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապը յունիսի 3-ին ընդունել է հայ հոգեւորականների եւ համբուրել ՀԱԵ սրբազան կախազարդը։ Այս մասին ըստ News.am-ի՝ այտնի է դարձել Phoenix Tour Armenia տուրիստական ընկերութեան ֆէյսբուքեան գրառումից։
Հայկական զբօսաշրջային ընկերութիւնը հրապարակել է նաեւ պատմական լուսանկար հանդիպումից։
«Հիանալի լուսանկար է Վատիկանի ուղղափառ հոգեւորականների եւ վանականների հանդիպումից. Հռոմի պապը համբուրում է Հայ Առաքելական Եկեղեցու սրբազան կախազարդը՝ ողջունելով հայ հիւրերին»,- նշւել է Phoenix Tour Armenia-ի հաղորդագրութիւնում։