Հա

Հասարակական

08/06/2022 - 13:20

Ուկրայինայում դպրոցական ծրագրից կը հեռացւի Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղութիւն» վէպը

Ուկրայինայի իշխանութիւնները մտադիր են դպրոցական ծրագրից բացառել Լեւ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղութիւն» վէպը, որը նրանք համարում էին ռուսական բանակի «գովերգում»։ Այս մասին երեքշաբթի յայտարարել է Ուկրայինայի կրթութեան եւ գիտութեան նախարարի առաջին տեղակալ Անդրէյ Վիտրենկոն։ 

«alikonline.ir» - Ուկրայինայի իշխանութիւնները մտադիր են դպրոցական ծրագրից բացառել Լեւ Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղութիւն» վէպը, որը նրանք համարում էին ռուսական բանակի «գովերգում»։ Այս մասին երեքշաբթի յայտարարել է Ուկրայինայի կրթութեան եւ գիտութեան նախարարի առաջին տեղակալ Անդրէյ Վիտրենկոն։ Գրում է Tert.am-ը:

Նրա խօսքով՝ ռուս գրողների բազմաթիւ գրքեր նախատեսւում է ամբողջութեամբ հանել ուկրայինական դպրոցների կրթական ծրագրից։

«Դէ, օրինակ, ինչպէս «Պատերազմ եւ խաղաղութիւն»-ը. այն այլեւս չի ուսումնասիրւի Ուկրայինայում»,- Անդրէյ Վիտրենկոյի խօսքերն է մէջբերում UNIAN գործակալութիւնը։
Ուկրայինայի կրթութեան փոխնախարարի խօսքով՝ այն ամէնը, ինչ «գովաբանում» է ռուսական բանակը, «կը վերանայ արտասահմանեան գրականութեան ուսումնասիրման ծրագրից»։

Նա յաւելել է, որ Ուկրայինայում ակնկալւում է ուսումնական ծրագրերի փոփոխութիւն «ազգային-հայրենասիրական դաստիարակութեան» ամրապնդման ուղղութեամբ, մասնաւորապէս՝ փոփոխութիւնները կազդեն «Հայրենիքի պաշտպանութիւն» դպրոցական առարկայի վրայ։

Փոփոխութիւններ կը կատարւեն նաեւ Ուկրայինայի պատմութեան եւ համաշխարհային պատմութեան դասաւանդման մեթոդաբանութեան մէջ, յաւելել է փոխնախարարը։ 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։