Հա

Հասարակական

09/06/2022 - 10:10

ԱՀԿ-ի ղեկավարը չի բացառել, որ COVID-19-ի աւելի վտանգաւոր շտամ ի յայտ գայ

Կորոնավիրուսային վարակի նոր եւ աւելի ագրեսիւ շտամ կարող է յայտնւել ցանկացած պահի. Այս մասին նախազգուշացրել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) գլխաւոր տնօրէն Թեդրոս Գեբրէյեսուսը:

«alikonline.ir» - Կորոնավիրուսային վարակի նոր եւ աւելի ագրեսիւ շտամ կարող է յայտնւել ցանկացած պահի. Այս մասին նախազգուշացրել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) գլխաւոր տնօրէն Թեդրոս Գեբրէյեսուսը, ըստ Panorama.am-ի՝ գրում է IZ.ru-ն։

«Այն զգացումը, որ համաճարակն աւարտւել է, միանգամայն հասկանալի է, բայց դա սխալ է։ Ցանկացած պահի կարող է յայտնւել կորոնավիրուսի նոր եւ նոյնիսկ աւելի վտանգաւոր տարբերակ, մինչդեռ մեծ թւով մարդիկ մնում են անպաշտպան»,- ասել է նա Ժնեւում կայացած ճեպազրոյցում։

Գեբրէյեսուսը երկրներին կոչ է արել զգօն լինել։ Նա նաեւ ընդգծել է, որ ներկայումս, չնայած աշխարհում պատւաստանիւթերի բաւարար քանակին, շատ երկրներում պատւաստումների պահանջարկ չկայ։

Նա ներկայացրել է մայիսի 30-ից յունիսի 5-ը կորոնավիրուսից մահացածների վիճակագրութիւնը։ Դրանից բխում է, որ այդ ընթացքում աշխարհում COVID-19-ից մահացել է աւելի քան 7 հազար մարդ։

«Համաճարակը չի աւարտւել, եւ մենք դրա մասին կը խօսենք այնքան ժամանակ, քանի դեռ այն չի աւարտւել»,- եզրափակել է ԱՀԿ ղեկավարը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։