Հա

Հասարակական

13/06/2022 - 11:40

Աշխարհում 2020-ից յետոյ առաջին անգամ մէկ շաբաթւայ ընթացքում 10 հազարից քիչ մարդ է մահացել կորոնավիրուսից

Աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դէպքերի թիւը չի գերազանցում 3,1 միլիոնը։ Միեւնոյն ժամանակ, ըստ Panorama.am-ի՝ ինչպէս գրում է ՏԱՍՍ-ը, մայիսի վերջին COVID-ի դէպքերը կրկնակի քիչ էր։

«alikonline.ir» - Աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դէպքերի թիւը չի գերազանցում 3,1 միլիոնը։ Միեւնոյն ժամանակ, ըստ Panorama.am-ի՝ ինչպէս գրում է ՏԱՍՍ-ը, մայիսի վերջին COVID-ի դէպքերը կրկնակի քիչ էր։

Մահացութեան մակարդակը շարունակում է նւազել։ Եօթ օրւայ ընթացքում COVID-19-ի պատճառով մահացել է 9,6 հազար մարդ, ինչը նւազագոյնն է 2020 թւականի գարնանից ի վեր։

Ըստ աղբիւրի՝ ԱՄՆ-ն արդէն հինգերորդ շաբաթն է, ինչ աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում COVID-19-ի դէպքերի թւով։ Անցած եօթ օրւայ ընթացքում այնտեղ յայտնաբերւել է մօտ 660 հազար նոր դէպք, ինչը 60 հազարով աւելի է նախորդ շաբաթւայ համեմատ։

Նոր բռնկումներ են գրանցւել նաեւ Բրազիլիայում, որտեղ վարակի մակարդակն արդէն հասել է մարտ ամսւայ մակարդակին (այժմ այնտեղ օրական գրանցւում է վարակի աւելի քան 40000 նոր դէպք)։ Մեքսիկայում էլ դէպքերը կրկնապատկւել են նախորդ շաբաթւայ համեմատ. այժմ այնտեղ օրական մօտ 6000 մարդու մօտ ախտորոշւում է COVID-19։

Եւրոպայում հիւանդացութեան ամենաբարձր ցուցանիշները դեռեւս Գերմանիայում են, որտեղ մէկ շաբաթում կորոնավիրուս է յայտնաբերւել մօտ 300 հազար մարդու մօտ։ Աւելին, վերջին երկու օրւայ ընթացքում կտրուկ աճ է գրանցւել. այնտեղ օրական վարակւածների թիւը կրկին սկսել է գերազանցել 70 հազարը։

Ֆրանսիայում մէկ շաբաթում հիւանդացել են երկու անգամ աւելի քիչ, քան Գերմանիայում, սակայն վերջին օրերին այնտեղ եւս նոր բռնկում է արձանագրւում՝ մէկ օրում աւելի քան 40 հազար վարակւած: Իտալիայում նոյնպէս, չնայած ապրիլի կէսերից կայուն անկմանը, այս շաբաթ կրկին աճ է գրանցւել. մէկ օրում կրկին գրանցւել է աւելի քան 20 հազար նոր դէպք:

Մեծ Բրիտանիայում մայիսից յետոյ առաջին անգամ կրկին սկսել են յայտնաբերել օրական աւելի քան 10 հազար վարակւած։

Ասիայում ամենածանր իրավիճակը դեռեւս Հիւսիսային Կորէայում է, որտեղ մայիսի սկզբին յայտնաբերել են կորոնավիրուսով վարակման առաջին դէպքերը: Այնուամենայնիւ, հնարաւոր չէ հաշւարկել կորոնավիրուսի շաբաթական դէպքերի ճշգրիտ թիւը, քանի որ իշխանութիւնները գրանցում են ջերմութեան ախտանիշներով բոլոր դէպքերը, բայց դրանց թւում կարող են լինել ոչ միայն կորոնավիրուսով վարակւածները: Շաբաթ օրը իշխանութիւնները յայտնել են 42 810 նոր դէպքի մասին։

Միեւնոյն ժամանակ, Ճապոնիայում հիւանդացութիւնը երկու անգամ կրճատւել է մայիսի կէսերի համեմատ. այժմ այնտեղ COVID-19 ախտորոշւում է օրական մօտ 15 հազար մարդու մօտ։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։