Հա

Հասարակական

14/06/2022 - 13:10

Amazon-ը 2022-ին կը սկսի անօդաչուներով ապրանքներ մատակարարել

Ամերիկեան Amazon կորպորացիան մտադիր է 2022 թւականին սկսել անօդաչու սարքերի միջոցով փոքր ծանրոցների առաքումը ԱՄՆ-ում։

«alikonline.ir» - Ամերիկեան Amazon կորպորացիան մտադիր է 2022 թւականին սկսել անօդաչու սարքերի միջոցով փոքր ծանրոցների առաքումը ԱՄՆ-ում։ Այս մասին ասւում է ընկերութեան հաղորդագրութեան մէջ։ Գրում է Tert.am-ը:

«Հարիւրաւոր գիտնականներից, ինժեներներից, աւիատիեզերական ոլորտի մասնագէտներից եւ ֆուտուրիստներից կազմւած մեր թիմերը քրտնաջան աշխատել են դա (անօդաչու թռչող սարքի առաքում) հնարաւոր դարձնելու համար, եւ այս տարւայ վերջին Amazon-ի յաճախորդները, որոնք բնակւում են Կալիֆորնիայի Լոքֆորդ քաղաքում, կը լինեն առաջիններից, որոնք առաքում կը ստանան Prime Air-ից»,- յայտնել են ընկերութիւնից։

Անօդաչուները կը մատակարարեն մինչեւ 2,2 կգ քաշով փաթեթներ, ինչպիսիք են կոսմետիկա, գրենական պիտոյքներ, մարտկոցներ եւ թեթեւ կենցաղային ապրանքներ: Անօդաչու թռչող սարքը մէկ ժամից էլ քիչ ժամանակում պէտք է թռչի դէպի նշանակման վայր, այնուհետեւ փաթեթը գցի ստացողի բակ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։