Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսիի ֆինանսական աջակցութեամբ Բարսէլոնայում բացւել է մանկական ուռուցքաբանական նոր կենտրոն, որը բուժման հնարաւորութիւններով լաւագոյններից մէկն է Եւրոպայում:
«alikonline.ir» - Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսիի ֆինանսական աջակցութեամբ Բարսէլոնայում բացւել է մանկական ուռուցքաբանական նոր կենտրոն, որը բուժման հնարաւորութիւններով լաւագոյններից մէկն է Եւրոպայում, ըստ Sport.News.am-ի՝ հաղորդում է AS-ը։
Երկար տարիներ «Բարսէլոնա»-ում հանդէս եկած արգենտինացի յարձակւողն այս օրերին կնոջ հետ գտնւում է Կատալոնիայի մայրաքաղաքում եւ մասնակցել է բժշկական կենտրոնի բացմանը։
34-ամեայ ֆուտբոլիստը «Բարսէլոնա»-ի սան է, ակումբը ներկայացրել է 2005-2021 թւականներին։ Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսւած է մինչեւ յաջորդ մրցաշրջանի աւարտը։