Հա

Հասարակական

18/06/2022 - 14:20

Թբիլիսիում Փարաջանովի անւան փողոց է բացւել

Կուլտային ռեժիսոր Սերգէյ Փարաջանովի անւան փողոց է բացւել Վրաստանի մայրաքաղաքի Մտածմինդայի շրջանում՝ Թբիլիսիի Սակրեբուլոյի աննունների եւ խորհրդանշանների յանձնաժողովի նախաձեռնութեամբ:

«alikonline.ir» - Կուլտային ռեժիսոր Սերգէյ Փարաջանովի անւան փողոց է բացւել Վրաստանի մայրաքաղաքի Մտածմինդայի շրջանում՝ Թբիլիսիի Սակրեբուլոյի աննունների եւ խորհրդանշանների յանձնաժողովի նախաձեռնութեամբ, ըստ News.am-ի՝ գրում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Սերգէյ Փարաջանովի անունով է կոչւել Կոտէ Մեսխիի ոլորանը: Փողոցի բացմանը ներկայ են գտնւել Քաղխորհրդի անդամներ, մշակոյթի, արւեստի ոլորտի ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ Սերգէյ Փարաջանովի գործընկերներն ու բարեկամները:

«Ես ուրախ եմ, որ Մտածմինդայի շրջանի փողոցներից մէկը, որտեղ ապրել է ականաւոր ռեժիսոր Սերգէյ Փարաջանովը, կոչւել է նրա անունով: Կարեւոր է, որպէսզի իւրաքանչիւր թբիլիսցի, մեր երիտասարդութիւնը, ապագայ սերունդը յիշի հանճարեղ նկարչին, որը մեծացել է մեր մայրաքաղաքում»,- ասել է Թբիլիսիի Սակրեբուլոյի ներկայացուցիչը՝ Մտածմինդայի շրջանից պատգամաւոր Զուրաբ Աբաշիձէն: Նա ընդգծել է, որ Թբիլիսիի քաղաքային խորհուրդը եւ քաղաքապետարանը ամէն բան կանեն, որպէսզի յաւերժացւի Փարաջանովի անունը, եւ ռեժիսորի անունով փողոց բացելու փաստը դրա ակնառու օրինակն է: Սերգէյ Փարաջանովը 20-րդ դարի նշանաւոր կինոռեժիսորներից մէկն է: Նրա «Աշուղ Ղարիբ», «Նռան գոյնը» եւ «Մոռացւած նախնիների ստւերները» ֆիլմերը դարձել են կուլտային:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։