Հա

Հասարակական

19/06/2022 - 08:20

Կորոնավիրուսի ո՞ր շտամի դէպքում է աւելի յաճախ հիւանդութիւնը երկար տեւում

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դէպքում աւելի քիչ հաւանական է, որ հիւանդութիւնը երկարատեւ ընթացք ունենայ, քան «Դելտա» շտամի դէպքում, ասւում է Լոնդոնի Թագաւորական քոլեջի ուսումնասիրութեան մէջ:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի դէպքում աւելի քիչ հաւանական է, որ հիւանդութիւնը երկարատեւ ընթացք ունենայ, քան «Դելտա» շտամի դէպքում, ասւում է Լոնդոնի Թագաւորական քոլեջի ուսումնասիրութեան մէջ, որը հրապարակւել է The Lancet ամսագրում: Գրում է News.am-ը:

Հետազօտողները պարզել են, որ 4,4 տոկոս դէպքերում «Օմիկրոն»-ը յանգեցնում է COVID-ի երկար ընթացքի, մինչդեռ «Դելտա» շտամը կորոնավիրուսի երկար ընթացքի յանգեցնում է 10,8 տոկոս դէպքերում։ Հետազօտութեան մէջ համեմատւել են Մեծ Բրիտանիայի 56003 մեծահասակների դէպքերն այն ժամանակահատւածում, երբ «Օմիկրոն»-ը գերիշխող է եղել եւ 41361-ը, երբ «Դելտա»-ն է գերիշխող եղել:

Կորոնավիրուսի երկարատեւ ընթացքը որոշւում է շարունակական կամ նոր ախտանիշների առկայութեամբ, ներառեալ յոգնածութիւնը, շնչարգելութիւնը, կենտրոնացման կորուստը եւ յօդացաւերը:

Հետազօտութեան մէջ նշւում է, որ կորոնավիրուսի երկարատեւ ընթացքով դէպքերի բացարձակ թիւն աւելի մեծ է եղել «Օմիկրոն»-ի ժամանակ՝ կապւած ուսումնասիրութեան ժամանակահատւածում «Օմիկրոն»-ով վարակւածների զգալիօրէն աւելի մեծ թւի հետ։

Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրութեան վարչութեան գնահատմամբ՝ երկարաժամկէտ COVID- ով հիւանդների թիւը 2022 թւականի յունւարին 1,3 միլիոնից աճել է՝ 2022 թւականի մայիսի 1-ին դառնալով մինչեւ 2 միլիոն:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։