Հա

Հասարակական

19/06/2022 - 14:00

ՀՈՒՍԿ հաստատութեան նախաձեռնութեամբ՝ յուշերեկոյ նւիրւած աշխարհի առաջին կին դեսպան Դիանա Աբգարին

ՀՈՒՍԿ հաստատութեան նախաձեռնութեամբ եւ 40-ամեակի ծրագրերի շարանում, երէկ յունիսի 18-ին Հայ հասարակական միութեան (Հայ ակումբ) սրահում կազմակերպւել էր իւրայատուկ յուշերեկո‎յ:

Յուշերեկոն նւիրւած էր աշխարհի առաջին կին պատւոյ հիւպատոս եւ ծագումով իրանահայ Դիանա Աբգարին, ով 1918 թ.-ին, Հայաստանի Հանրապետութեան դիւանագիտական ներկայացուցիչն է եղել Ճապոնիայում:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - ՀՈՒՍԿ հաստատութեան նախաձեռնութեամբ եւ 40-ամեակի ծրագրերի շարանում, երէկ յունիսի 18-ին Հայ հասարակական միութեան (Հայ ակումբ) սրահում կազմակերպւել էր իւրայատուկ յուշերեկո‎յ:

Յուշերեկոն նւիրւած էր աշխարհի առաջին կին պատւոյ հիւպատոս եւ ծագումով իրանահայ Դիանա Աբգարին, ով 1918 թ.-ին, Հայաստանի Հանրապետութեան դիւանագիտական ներկայացուցիչն է եղել Ճապոնիայում: Միջոցառումը կրում էր «Դիանա Աբգար կին, ով իր ժամանակւանից շատ աւելի վեր էր» խորագիրը:

Ծրագիրը, որը մեկնարկեց Իրանի պետական հիմնով ողջոյնի խօսք ասաց Սօսէ Իւնանիսեանը: Ելոյթներով հանդէս եկան Իսլ. խորհրդարանի կին պատգամաւորներից Թեհրանի պատգամաւոր դոկտ. Զոհրէ Էլահեանը, Իսլ. խոհրդարանում Բորուջերդ քաղաքի պատգամաւոր Ֆաթեմէ Մաղսուդին, Նոր Ջուղայից պատմա-մշակութային կազմակերպութեան փորձագէտ եւ այդ կազմակերպութեան ներկայացուցիչը Սպահանի հայոց թեմի ազգային իշխանութեան մօտ եւ Նոր Ջուղայի ազգային Երաժշտական թանգարանի տնօրէն Զոյեա Խաչատրեանը, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը, Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը եւ Մարանդի ու Ջուլֆայի պատգամաւոր դոկտ. Մասումէ Փաշային:

Ցուցադրւեց երկու փաստագրական տեսաֆիլմեր, որոնցից մէկը հպանցիկ ակնարկ էր իրանահայ հանրայայտ մի քանի կանանց, իսկ միւսում Դիանա Աբգարի ծոռնուհիներից մէկը անդրադառնում էր Դիանա Աբգարի կենսագրական տւեալներին: Վերջում արտայայտւեց Հայ Դատի յանձնախմբի նախագահ՝ Իսիկ Իւնանիսեանը: Միջոցառման գեղարւեստական բաժնում դաշնամուրային կատարումներով հանդէս եկաւ Համիկ Ալեքսանեանը, ով կատարեց իր մշակած «Մադամ Դիանա Աբգար» կտորը, որը միաձուլւած էր հայկական-իրանական եւ ճապոնական մեղեդիներով:

Միջոցառումը իրենց ներկայութեամբ պատւել էին՝ Իրանում Ճապոնիայի դեսպանատան քարտուղարը, Էստոնիայի պատւոյ հիւպատոսը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը, պետական, քաղաքական ու մտաւորական դէմքեր, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ:

 

Լուսանկարները՝ Հատիսի

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։