Յունիսի 22-ի գիշերը 5,9 մագնիտուդ ուժգնութեամբ հզօր երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում՝ Պակիստանի հետ սահմանի մօտ։
«alikonline.ir» - Յունիսի 22-ի գիշերը 5,9 մագնիտուդ ուժգնութեամբ հզօր երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում՝ Պակիստանի հետ սահմանի մօտ։ Տեղեկացնում է Yerkir.am-ը:
Վերջին տւեալներով՝ զոհւել է առնւազն 280 մարդ, աւելի քան 200 մարդ վիրաւորւել է։ Զոհերի մասին տեղեկութիւնները թարմացվում են։
Իշխանութիւնները յայտնում են, որ աւերւել է առնւազն 100 տուն։ Շարունակւում են աշխատանքները տարերային աղէտի հետեւանքների վերացման ուղղութեամբ։