Հա

Հասարակական

23/06/2022 - 11:40

Ի՞նչ հիւանդութիւններից են մեզ բուժում ընտանի կենդանիները

Չնայած քրոնիկական սթրեսը սրտի հիւանդութիւնների եւ կաթւածի հաւանականութեան հիմնական գործօններից է, կատու եւ շուն պահողներն ասում են, որ իրենց տնային կենդանիներն օգնում են թուլանալ եւ ակտիւ մնալ:

«alikonline.ir» - Չնայած քրոնիկական սթրեսը սրտի հիւանդութիւնների եւ կաթւածի հաւանականութեան հիմնական գործօններից է, կատու եւ շուն պահողներն ասում են, որ իրենց տնային կենդանիներն օգնում են թուլանալ եւ ակտիւ մնալ, ըստ  News.am-ի՝ գրել է UPI-ն։

Ամերիկեան սրտաբանական ասոցիացիայի իրականացրած նոր հարցումը ընտանի կենդանի պահող 1000 մարդու շրջանում ցոյց է տւել, որ նրանց 95 տոկոսը յենւում է կենդանիների վրայ՝ սթրեսը ցրելու համար։ 10-ից 7-ն ասել է, որ նախընտրում է ժամանակն անցկացնել իր խնամած կենդանու հետ եւ ոչ թէ հեռուստացոյց նայել, մօտ կէսը (47 տոկոս) ասել է, որ կենդանիներն օգնում են աւելի ակտիւ լինել։

Ընտանի կենդանու առկայութիւնը կարող է նաեւ բարելաւել առողջական այլ կարեւոր ցուցիչներ՝ արեան ճնշում, արեան մէջ խոլեստերինի եւ շաքարի մակարդակ, նշւել է Ամերիկեան սրտաբանական ասոցիացիայի հաղորդագրութիւնում։

Ընտանի կենդանի ունեցողների շրջանում անցկացւած նոր հարցման մասնակիցների մօտ 69 տոկոսը յայտարարել է, որ խնամած կենդանիների մասին աւելի լաւ է հոգում, քան իր։ Վարձով աշխատողների մօտ 70 տոկոսը նշել է, որ երջանիկ կը լինէր, եթէ կենդանին կարողանար միանալ իր աշխատանքին՝ կամ տեղում, կամ հեռավար աշխատանքի ժամանակ։ 40-ից երիտասարդներն աւելի յաճախ են ասել, որ իրենց աշխատանքն աւելի օգտակար կը լինէր, եթէ իրենց կենդանիների հետ լինէին։

Հարցւողների խօսքով՝ կենդանիներն օգնում են իրենց ցրել սթրեսը, երբ հպւում են տէրերին (68 տոկոս), ստիպում ծիծաղել (67 տոկոս) եւ ցրել միայնակութեան զգացումը (61 տոկոս)։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։