Հա

Հասարակական

25/06/2022 - 10:25

ՀԱԵ պատւիրակութիւնը մասնակցել է Արեւելեան Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ երկխօսութեան խառը յանձնախմբի 18-րդ ժողովին

Հռոմում յունիսի 20-ից 24-ը տեղի է ունեցել Արեւելեան Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ երկխօսութեան խառը յանձնախմբի 18-րդ ժողովը, որին ներկայ է եղել տարբեր երկրներից ժամանած շուրջ 23 հոգեւորական։ 

«alikonline.ir» - Հռոմում յունիսի 20-ից 24-ը տեղի է ունեցել Արեւելեան Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ երկխօսութեան խառը յանձնախմբի 18-րդ ժողովը, որին ներկայ է եղել տարբեր երկրներից ժամանած շուրջ 23 հոգեւորական։

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին Արեւմտեան Եւրոպայի Հարապետական պատւիրակութեան դիւանից, Հայ Առաքելական Եկեղեցու պատւիրակութիւնը կազմւած է եղել չորս անդամներից։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մասնակցում էին գերշ․ Տ․ Խաժակ արք․ Պարսամեանը եւ գերշ․ Տ․ Տիրան եպս․ Պետրոսեանը, իսկ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնից՝ գերշ. Տ. Մակար եպս. Աշգարեանը եւ հոգշ. Տ. Պողոս վրդ. Թինքճեանը։

«Յանձնախումբը միաձայն հաւանութեամբ ընդունեց «Խորհուրդները Եկեղեցու կեանքում» վերնագրով նոր փաստաթուղթ։ Հռոմում գումարւած նիստին սկսւեց նաեւ երկխօսութեան նոր փուլ՝ «Սուրբ Կոյս Մարիամը եկեղեցու ուսմունքում եւ կեանքում» թեմայով, որի շուրջ քննարկւեցին տարբեր աշխատութիւններ, մասնաւորապէս՝ Աստւածածնի Վերափոխման վերաբերեալ։

Յանձնախմբի յաջորդ նիստը, որը կը շարունակի իր աշխատանքը այս թեմայով, կայանալու է 2023 թւականի յունւարի 31-ից փետրւարի 4-ը, Եգիպտոսի Վադի Էլ-Նատրուն անապատում գտնւող Սուրբ Բիշոյի վանքում:

Հինգշաբթի, յունիսի 23-ին, նիստի մասնակիցները հանդիպում ունեցան Ֆրանցիսկոս Պապի հետ»,- ասւում է հաղորդագրութեան մէջ։

Ըստ աղբիւրի՝ ներկաներին ուղղած իր ողջոյնի խօսքում Սրբազան Քահանայապետը շնորհակալութիւն է յայտնել կատարւած «թանկարժէք աշխատանքի» եւ յատկապէս՝ եկեղեցական խորհուրդների վերաբերեալ փաստաթղթի ընդունման համար՝ շեշտելով, որ այն նշանաւորում է «նոր քայլ դէպի լիարժէք հաղորդութիւն»։ Սրբազան Քահանայապետը խօսել է էկումենիզմի «մկրտական, հովւական եւ տեղական» նկարագրի մասին։ «Մկրտութեան մէջ է քրիստոնեաների միջեւ հաղորդակցութեան եւ ամբողջական տեսանելի միասնութեան տենչանքի հիմքը: Այս խորհուրդի շնորհիւ է, որ մենք կարող ենք Պօղոս Առաքեալի հետ համատեղ հաստատել, որ «մենք ամենքս էլ մէկ Հոգով մկրտւեցինք՝ մէկ մարմին լինելու համար»,- ասել է Ֆրանցիսկոս Պապը:

«Հռոմի Պապը մաղթեց, որ Սուրբ Հոգին մեզ ներշնչի համատեղ առաջ ընթանալու, ուղղորդւելով մարդկանց հոգիների բարօրութեան ու Աստծոյ ժողովրդի բարօրութեան ցանկութեամբ եւ ոչ թէ բարոյական, աստւածաբանական կամ գաղափարական տարբերութիւններով, յիշեցնելով, որ Յիսուս Քրիստոսը մարմնացաւ ու դարձաւ Աստւածապաշտ ժողովրդի անդամ եւ ո՛չ թէ գաղափար։

Սրբազան Քահանայապետը ընդգծեց «եղբայրաբար հանդիպելու կարեւորութիւնը՝ իրար լսելու, կիսւելու եւ միասին քայլելու համար», ողջունելով տեղական համայնքներում Եկեղեցիների մօտեցման գործում երիտասարդ սերունդի ներգրաւելը, որպէսզի «ուսմունքի շուրջ երկխօսութիւնը ընթանայ կեանքի երկխօսութեան հետ միասին»»,- յայտնում են Արեւմտեան Եւրոպայի Հարապետական պատւիրակութեան դիւանից՝ յիշեցնելով, որ Կաթոլիկ եւ Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիների միջեւ աստւածաբանական երկխօսութեան համատեղ միջազգային յանձնախումբը, որը ստեղծւել է 2003 թւականին, ներառում է Կաթոլիկ, Ղպտի Ուղղափառ, Անտիոքի Ասորի Ուղղափառ, Հայ Առաքելական, Եթովպիայի Ուղղափառ եւ Մալանկարա Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներ:

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/social/item/76348-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-18-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId0ba46218c6

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։