Այսօր՝ յուլիսի 4-ն է Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան հիմնադրման 78-ամեակը:
Այսօր՝ յուլիսի 4-ն է Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան հիմնադրման 78-ամեակը: Կազմակերպութիւն, որն գործել ու առաջնորդւել է այն գիտակցումով, որ ազգի ոգին պահպանւում է ազնիւ արւեստի, ազգային մշակոյթի եւ բարոյական արժէքների փոխանցման շնորհիւ, որը տասնամեակներ շարունակ եղել է նոր սերնդի հաւաքականութիւնն ապահովող ու նրանց բազմակողմանի կրթող դարբնոցը, եւ որի անունն ու ճակատագիրը շաղկապւած է հայութեան նպատակներին ու իղձերին:
Եւ պատահական չէ, որ «Արարատ»-ն նոր վերելքներ է արձանագրում իր առաքելութեան իրագործման ճամբին, որովհետեւ տասնամեակներ շարունակ սեփական ծառայութիւնների իրագործման շնորհիւ է վերածւել հայ մտքի եւ ոգու սքանչելի կոթողի, իրանահայութեան յոյսի եւ հաւատի խորհրդանիշի, եւ, ինչի համար անհրաժեշտ է առաւել քան երբեւէ կարեւորել նրա դերն ու նշանակութիւնը, քանզի չնայած ժամանակի դժւարութիւններին եւ վայրիվերումներին «Արարատ»-ը իրեն արժանի եւ կայուն քայլերով հաւատարիմ է մնում իր կոչմանն՝ ապահովելով հայապահպանման նւիրական երթի անբեկանելիութիւնը:
Ծնունդդ շնորհաւոր «Արարատ», լինես յարատեւ եւ սկզբունքներիդ միշտ հաւատարիմ: