Հա

Հասարակական

06/07/2022 - 10:10

Մրջիւններն օգնել են գիտնականներին անհետացած կաթնասունների տասնեակ տեսակներ յայտնաբերել

Մրջիւն-հաւաքարարները, որոնք ապրում են ստորգետնեայ փոսերում եւ օգտագործում են ապարների բեկորներ՝ բլրակներ ստեղծելու համար, օգնել են գիտնականներին անհետացած կաթնասունների տասնեակ տեսակներ յայտնաբերել: 

«alikonline.ir» - Մրջիւն-հաւաքարարները, որոնք ապրում են ստորգետնեայ փոսերում եւ օգտագործում են ապարների բեկորներ՝ բլրակներ ստեղծելու համար, օգնել են գիտնականներին անհետացած կաթնասունների տասնեակ տեսակներ յայտնաբերել: Այս մասին յայտնել են Ռոչեսթերի ողնաշարաւորների պալէոնթոլոգիայի ինստիտուտի աշխատակիցները։ Գրում է News.am-ը:

Այս միջատներն իրենց շինարարական աշխատանքների համար երբեմն օգտագործում են ոչ միայն քարերի բեկորներ, այլեւ հնագոյն բրածոներ։ Նման արտեֆակտները բաւական շատ են Նեբրասկայում, Հարաւային Դակոտայում եւ Վայոմինգում, որտեղ ապրում են մրջիւն-հաւաքարարները։

2015 թւականին Սիու շրջանում բրածոներ հաւաքող հետազօտողներից մէկը մրջնաբոյնում յայտնաբերել է մարդու քարացած ծնոտներ եւ առանձին ատամներ: Նա գտածոները յանձնել է պրոֆեսիոնալ պալէոնթոլոգ Քլինթ Բոյդին, որը որոշել է կենտրոնանալ մրջնանոցների ուսումնասիրութեան վրայ։ Վերջին եօթ տարիների ընթացքում գիտնականը նոյնականացրել է աւելի քան 6000 յայտնաբերւած նմուշներ՝ յայտնաբերելով հնագոյն կաթնասունների տասնեակ տեսակներ:

Յայտնաբերւած տեսակների շարքում, օրինակ, այժմ գոյութիւն ունեցող սկիւռիկների եւ անհետացած Eomyidae խմբի կրծող կուղբերի ազգականներն են, ինչպէս նաեւ այլ զարմանալի արարածներ: Գիտնականները յոյս ունեն շարունակել իրենց աշխատանքը՝ մրջնանոցներում հնագոյն կաթնասունների մնացորդներ գտնելու ուղղութեամբ:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։