Հա

Հասարակական

11/07/2022 - 10:10

Ի՞նչ դեր են խաղացել ծնողները կորոնավիրուսի համավարակի ժամանակ երեխաներին կրթելու գործում

COVID-19 համավարակի ժամանակ շատ երեխաներ չեն կարողացել դասասենեակում սովորել ուսուցիչների հսկողութեան ներքոյ։ 

«alikonline.ir» - COVID-19 համավարակի ժամանակ շատ երեխաներ չեն կարողացել դասասենեակում սովորել ուսուցիչների հսկողութեան ներքոյ։ Վերջին ուսումնասիրութիւնը, որը հրապարակւել է British Journal of Educational Psychology-ում, ցոյց է տալիս ծնողների մասնակցութեան կարեւոր դերը երեխաների գործունէութեան մէջ դպրոցների փակման ժամանակ: Այս մասին գրում է News.am-ը:

Հետազօտութեան շրջանակներում գիտնականները վերլուծել են 229 երեխաների տւեալները, երեխաների եւ նրանց ծնողների ներգրաււածութիւնը հեռավար ուսուցման մէջ։

Հետազօտութեան արդիւնքները ցոյց են տւել, որ երեխաների առաջադիմութեան բարելաւման գործում ամենակարեւոր դերը խաղում է ծնողների աջակցութիւնը, որը նպաստում է երեխաների ինքնավար ուսուցմանը։ Այսինքն՝ ծնողների մասնակցութիւնը նպաստել է ուսուցման գործընթացում երեխաների ներգրաււածութեանը, ինչը հետագայում բարելաւել է նրանց ակադեմիական առաջադիմութիւնը։

«Հետեւաբար, ուսուցիչները պէտք է խրախուսեն ծնողներին կրթական եւ հոգեբանական աջակցութիւն ցուցաբերել իրենց երեխաներին, իսկ դպրոցները պէտք է տեխնիկական ուղղեցոյց եւ հոգեբանական աջակցութիւն տրամադրեն ծնողներին՝ դպրոցների փակման ժամանակ տնային պարապմունքներ անցկացնելու համար:

Քանի որ իւրաքանչիւր մետաղադրամ ունի երկու կողմ, ծնողները կարող են օգտագործել դպրոցների փակումը որպէս ծնողների եւ երեխաների միջեւ աւելի սերտ յարաբերութիւնների եւ երեխաների համար ինքնուրոյն սովորելը խրախուսելու հնարաւորութիւն»,- ասել է հետազօտութեան հեղինակ Սիւցզէ Եանը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։