Հա

Հասարակական

13/07/2022 - 10:15

«COVID-19 համավարակը հեռու է աւարտւելուց». ԱՀԿ ղեկավար

ԱՀԿ-ի գլխաւոր տնօրէն Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը նախազգուշացրել է, որ COVID-19 կորոնավիրուսային համավարակի աւարտը մօտ չէ: 

«alikonline.ir» - ԱՀԿ-ի գլխաւոր տնօրէն Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը նախազգուշացրել է, որ COVID-19 կորոնավիրուսային համավարակի աւարտը մօտ չէ: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Համավարակը հեռու է աւարտւելուց»,- Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում ասել է ԱՀԿ ղեկավարը։

ԱՀԿ-ի եւրոպական ստորաբաժանումը նշել է, որ երկրները պատւաստման երկրորդ խթանիչ դեղաչափ պէտք է առաջարկեն այնպիսի խմբերի, ինչպիսիք են տարեցները, բուժաշխատողները եւ յղի կանայք:

Վերջին շաբաթների ընթացքում Եւրոպայում գրանցւել է կորոնավիրուսով վարակման դէպքերի աճ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։