2009 թւականի յուլիսի 15-ը սեւ հետք թողեց իրանահայ եւ Իրանի աւիափոխադրման պատմութեան էջերում:
«alikonline.ir» - 2009 թւականի յուլիսի 15-ը սեւ հետք թողեց իրանահայ եւ Իրանի աւիափոխադրման պատմութեան էջերում:
Այդ օրը «Կասպիան» աւիաընկերութեան Թեհրան-Երեւան համար 7908 չւերթի վթարի օրն է:
Աւիավթար որին զոհ դարձան 168 ուղեւորներ, ի շարս դրանց՝ 45 հայորդիներ, եղերական մահով միացան յաւերժութեանը:
Նախադէպը չունեցող, չարաբաստիկ այս ողբերգութիւնն իր անջնջելի հետքը թողեց իրանահայ համայնքի պատմութեան մէջ, որի հետեւանքների յաղթահարումը մտաւոր եւ հոգեկան ահաւոր լարում, մեծ ճիգ ու ջանք եւ երկար ժամանակ պահանջեց բոլորից:
Այս տխուր առիթով կրկին խնկարկում ենք բոլոր զոհերի յիշատակը, եւ վշտակցում ենք նրանց բարեկամներին ու հարազատներին։