Հա

Հասարակական

20/07/2022 - 10:00

«Վերջին վեց շաբաթւայ ընթացքում Եւրոպայում կորոնավիրուսի դէպքերը եռապատկւել են». ԱՀԿ

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը յայտնել է, որ վերջին վեց շաբաթւայ ընթացքում Եւրոպայում կորոնավիրուսով վարակւածների թիւը եռապատկւել է։ Հոսպիտալացման մակարդակը եւս կրկնապատկւել է, թէեւ վերականգնման բաժանմունք ընդունման դէպքերի մակարդակը ցածր է մնացել: 

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը յայտնել է, որ վերջին վեց շաբաթւայ ընթացքում Եւրոպայում կորոնավիրուսով վարակւածների թիւը եռապատկւել է։ Հոսպիտալացման մակարդակը եւս կրկնապատկւել է, թէեւ վերականգնման բաժանմունք ընդունման դէպքերի մակարդակը ցածր է մնացել: Գրում է News.am-ը:

Եւրոպայում ԱՀԿ տնօրէն դոկտոր Հանս Կլիւգէն COVID-19-ը «տհաճ եւ պոտենցիալ մահացու հիւանդութիւն» է անւանել, որը մարդիկ չպէտք է թերագնահատեն։

«Դէպքերի աճի հետ մէկտեղ մենք նաեւ հոսպիտալացումների աճ ենք նկատում, որն աշնան եւ ձմռան ամիսներին միայն կաւելանայ,- ասաց Կլիւգէն:- Այս կանխատեսումը հսկայական մարտահրաւէր է առողջապահական աշխատուժի համար, որոնք արդէն իսկ հսկայական ճնշման տակ են 2020-ից ի վեր շարունակւող ճգնաժամերի կապակցութեամբ»:

ԱՀԿ-ի՝ COVID-19-ի հետ կապւած աշնանային ռազմավարութեան մէջ, որը հրապարակւել է երեքշաբթի օրը, ՄԱԿ-ի առողջապահական գործակալութիւնը կոչ է արել քայլեր ձեռնարկել, այդ թւում՝ 5 տարեկան եւ աւելի բարձր տարիքի թոյլ իմունային համակարգ ունեցող իւրաքանչիւրի համար երկրորդ խթանիչ դեղաչափը, փակ տարածքներում եւ հասարակական տրանսպորտում եւ դիմակ կրելու խրախուսումը, օդափոխութեան բարելաւումն այնպիսի վայրերում, ինչպիսիք են դպրոցները եւ գրասենեակները:

Նշւում է, որ հարաւային կիսագնդի երկրներում այժմ գրիպի շատ ակտիւ սեզոն է, որը COVID-ի հետ համատեղ մեծ բեռ է առողջապահական համակարգերի համար:

«Մենք, ամենայն հաւանականութեամբ, համանման սցենար կը տեսնենք հիւսիսային կիսագնդում»,- ասել է Կլիւգէն՝ նախազգուշացնելով, որ ճնշման աւելացումը կարող է քաոսի յանգեցնել:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։