Հա

Հասարակական

27/07/2022 - 11:20

Աշխարհի ամենահին գիշատիչը Դեւիդ Աթենբորոյի անունով է կոչւել

560 միլիոն տարեկան արարածի բրածոն, որն, ըստ հետազօտողների, առաջին գիշատիչ կենդանին է, բրիտանացի բնագէտ եւ հեռուստահաղորդավար Դեւիդ Աթենբորոյի անունով է կոչւել:

«alikonline.ir» - 560 միլիոն տարեկան արարածի բրածոն, որն, ըստ հետազօտողների, առաջին գիշատիչ կենդանին է, բրիտանացի բնագէտ եւ հեռուստահաղորդավար Դեւիդ Աթենբորոյի անունով է կոչւել, ըստ News.am-ի՝ յայտնում է AP-ը։

Գիտնականները յայտարարել են, որ նմուշը, որը կոչւում է Auroralumina attenboroughii, կմախք ունեցող ամենավաղ յայտնի էակն է: Նրանց խօսքով՝ նա պատկանում է այն խմբին, որի մէջ ներառւած են մարջանները, մեդուզաները եւ անեմոնները։

Բրածոն յայտնաբերւել է Չարնւուդի անտառում՝ կենտրոնական Անգլիայում Լեսթէրի մ»տ, որտեղ Աթենբորոն բրածոներ է որոնել:

96-ամեայ Աթենբորոն ասել է, որ ինքն «իսկապէս հիացած է»:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։