Հա

Հասարակական

30/07/2022 - 11:40

Զինհաշմանդամները կապեցին «Արեւագորգ»-ի վերջին հանգոյցները. նախաձեռնութեան շնորհիւ հաւաքագրւեց 8 մլն դրամից աւելի

«Արեւագորգ»-ը տեղափոխւել է «Մեգերեան կարպետ»՝ անցնելու յատուկ լւացման եւ մշակման գործընթացը, որից յետոյ այն կը վաճառւի աճուրդով եւ ամբողջ հասոյթը կը փոխանցւի Զինծառայողների ապահովագրութեան հիմնադրամին։

«alikonline.ir» - «Արեւագորգ»-ը տեղափոխւել է «Մեգերեան կարպետ»՝ անցնելու յատուկ լւացման եւ մշակման գործընթացը, որից յետոյ այն կը վաճառւի աճուրդով եւ ամբողջ հասոյթը կը փոխանցւի Զինծառայողների ապահովագրութեան հիմնադրամին։ Տեղեկացնում է News.am-ը:

Հայրենիքի պաշտպանութեան ժամանակ զինհաշմանդամութիւն ձեռք բերած տղաներից 5-ը կապել են շուրջ մէկ տարի գործւող «Արեւագորգ»-ի վերջին հանգոյցները:

Նշենք, որ Զինծառայողների ապահովագրութեան հիմնադրամի (ԶԱՀ) եւ «Մեգերեան կարպետ»-ի համատեղ «Կապիր, որ․․․» խորագրով նախաձեռնութիւնը մեկնարկել է 2021թ․ յունիսի 4-ին, որի շրջանակում իւրաքանչիւր ոք կարող էր «Արեւագորգ»-ի իր հանգոյցը կապել եւ ամէն մի հանգոյցի դիմաց նւիրաբերել 1,000 ՀՀ դրամ ՝ այդպիսով օգնելով վիրաւոր զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին։

Միջոցառման ժամանակ զինհաշմանդամութիւն ձեռք բերած Ռուսլան Թումանեանը, Արթուր Յովհաննիսեանը, Արթուր Կարապետեանը, Նորայր Աւագեանը եւ Սէյրան Սողոյեանը սկզբում կապել են գորգի հանգոյցները, այնուհետեւ կտրել։

«Արեւագորգ»-ը պատկանում է Արցախի Ջրաբերդ գաւառի գորգերի շարքին։ Գորգի կենտրոնում պատկերւած է ծաղկած խաչ, որն արեւի ճառագայթներով է շրջապատւած` որպէս արեւի եւ լոյսի խորհրդանիշ եւ պաշտպանիչ ուժ:

Մօտ մէկ տարւայ ընթացքում բազմաթիւ անհատներ, կազմակերպութիւններ, դպրոցականներ ու հանրայայտ անձինք ամէն օր այցելում էին ցուցասրահ ու կապում գորգի իրենց հանգոյցը։ Սփիւռքում ապրողները վիրտուալ հանգոյցներ էին կապում megerian.1000plus.am կայքի միջոցով։

Այս նախաձեռնութեան շնորհիւ հաւաքագրւեց 8,123,000 ՀՀ դրամ։

«Արեւագորգ»-ը տեղափոխւել է «Մեգերեան կարպետ»՝ անցնելու յատուկ լւացման եւ մշակման գործընթացը, որից յետոյ այն կը վաճառվի աճուրդով եւ ամբողջ հասոյթը «Մեգերեան կարպետ» կողմից կը փոխանցւի ԶԱՀ-ին։

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպէս նաեւ կամաւոր նւիրաբերութիւններից, որոնք ստանում ենք աշխարհասփիւռ հայութիւնից։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։