Առնւազն 56 մարդ է մահացել է Իրանում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով: Այս մասին յայտնել է Կարմիր մահիկ կազմակերպութեան ղեկավար Մեհդի Վալիփուրը:
«alikonline.ir» - Առնւազն 56 մարդ է մահացել է Իրանում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով: Այս մասին յայտնել է Կարմիր մահիկ կազմակերպութեան ղեկավար Մեհդի Վալիփուրը:
Ըստ Վալիփուրի՝ Օդերեւութաբանական ծառայութիւնների ահազանգից յետոյ Կարմիր մահիկ կազմակերպութեան բոլոր ստորաբաժանումները անցել են արտակարգ ռեժիմով աշխատանքի: Արտակարգ դրութեան ռեժիմով աշխատում են նաեւ փրկարարածառայողական ուղղաթիռները:
Նշւում է, որ ընդհանուր առմամբ փրկարարական ծառայութիւնները աշխատում են արտակարգ ռեժիմով՝ թւով 21 նահանգում՝ ջրհեղեղի հետեւանքներին առնչւող: 8 նահանգ, մասնաւորապէս՝ Թեհրան, Ալբորզ, Չհարմահալ եւ Բախթիարի, Լորեստան, Մազանդարան, Եազդ, Սպահան եւ Քերման նահանգներում ընթանում են փրկակարական աշխատանքներ:
Կարմիր մահիկը 3500 քաղաքացիների տարահանել եւ տեղաւորել է օգնութեան կենտրոններում: Աւելի քան 1500 քաղաքացու փրկել է աղէտից: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակւում են։