Միջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է 30 աստիճանի։ Դա միջինից չորսից վեց աստիճանով բարձր է, եւ այս «ծովային շոգն» արդէն ազդում է կենսաբազմազանութեան վրայ:
«alikonline.ir» - Միջերկրական ծովում ջրի ջերմաստիճանը հասել է 30 աստիճանի։ Դա միջինից չորսից վեց աստիճանով բարձր է, եւ այս «ծովային շոգն» արդէն ազդում է կենսաբազմազանութեան վրայ:
Ըստ Panorama.am-ի՝ Euronews.com գրում է, որ ջերմային անոմալիան անհանգստացնում է գիտնականներին, քանի որ Միջերկրական ծովն արագօրէն տաքանում է, ինչը կլիմայի փոփոխութեան ամենատեսանելի հետեւանքներից մէկն է:
Բարձր ջերմաստիճանը ոչնչացնում է ծովախոտի փխրուն հուները: Համարւելով ծովի թոքերը՝ այն կենսական միջավայր է այժմ անհետացող շատ տեսակների համար:
«Մենք հաշւել ենք մօտ յիսուն տեսակ, որոնց սպառնում է մահացութիւնը ծովի իւրաքանչիւր շոգ ալիքի ժամանակ»,- ասել է ովկիանոսագէտ Ժան-Պիեռ Գատուզոն։
Նման պայմաններում էկոհամակարգին վնասող վտանգաւոր ձկներ են սկսել բազմանալ։ Մօտ հազար էկզոտիկ տեսակներ արդէն գաղթել են Միջերկրական ծովի ափեր։