Հա

Հասարակական

31/07/2022 - 14:15

«Պատւաստւելը խիստ անհրաժեշտութիւն է...». Հարցազրոյց՝ դոկտ. Վազրիկ Թորոսեանի հետ

Կորոնայի զանազան շտամների, այդ թւում օմիկրոնի եւ այլ շտամների, որոնք վերջերս խիստ տարածում են գտել, հեռախօսազրոյց ենք ունեցել իրանահայ ներքին հիւանդութիւնների մասնագէտ բժիշկ, Իրանի Ներքին հիւանդութիւնների ասոցիացիայի անդամ եւ միաժամանակ էպիդեմոլոգների, համաճարակաբանների կազմակերպութեան անդամ դոկտ. Վազրիկ Թորոսեանի հետ:

Կորոնայի զանազան շտամների, այդ թւում օմիկրոնի եւ այլ շտամների, որոնք վերջերս խիստ տարածում են գտել, հեռախօսազրոյց ենք ունեցել իրանահայ ներքին հիւանդութիւնների մասնագէտ բժիշկ, Իրանի Ներքին հիւանդութիւնների ասոցիացիայի անդամ եւ միաժամանակ էպիդեմոլոգների, համաճարակաբանների կազմակերպութեան անդամ դոկտ. Վազրիկ Թորոսեանի հետ:

 

Դոկտ. Վազրիկ Թորոսեանը անդրադառնալով օմիկրոնին ընդգծեց. «Դեռ աշխարհը օմիկրոն շտամի հարցով յստակ դիրքորոշում չունի, քանի որ անընդհատ տարբեր շտամներով է երեւան գալիս: Դժբախտաբար, երբ սկսւեց օմիկրոնը, ոմանց մօտ այն սխալ ենթադրութիւն ստեղծեց, որ դելտայի համեմատաբար, օմիկրոնի օրգանական յարձակումները աւելի քիչ է, իսկ միւս կողմից, քանի որ պատւաստումների արդիւնքում մահացութիւնների թիւը նւազել է, ուրեմն աւարտւում է կորոնան, որը սխալ ենթադրութիւն էր: Նոյնիսկ աշխարհի շատ երկրներում եւս յայտարարւեց, որ հնարաւոր է դիմակ չկրել, բայց պարզւեց, որ այդպէս չէ, եւ այսօր ականատեսն ենք, որ համեմատաբար անցեալ աշնան, այսօր օմիկրոնի նոր շտամը շատ աւելի յարձակողական է եւ Իրանում տարածւած է BA4 եւ BA5 շտամները եւ շատ աւելի արագ է տարածւում եւ հիւանդների մօտ կլինիկական նշանները աւելի են վատանում»:

Դոկտ. Թորոսեանը զրոյցի ընթացքում այսպէս շարունակեց. «Օմիկրոնի ներկայի հարցը, որը կարող է մտահոգիչ լինել թէ՛ հիւանդների եւ թէ՛ բժիշկների մօտ, հետեւեալն է, որ ինքը խոյս է տալիս պատւաստումից եւ վարակւած անհատը կարող է կրկին վարակւել: Սակայն պատւաստումը կանխում է Հիւանդութեան սրումը, բայց տարեցների կամ այլ հիւանդութիւններով ուղեկցւող անձանց պարագայում կարող է աւելի սուր լինել հիւանդութիւնը: Գալով Իրանում BA4 եւ BA5 շտամներին պէտք է ասել, որ ԱՄՆ-ի հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը, այս նոր շտամների մասին, ամէն օր տարբեր խնդիրներ է արծարծում, բայց հիմնականում 3-ից 4 օր տեւում է, որպէսզի վարակակիրը վարակի միւսին: Այսինքն, եթէ ընտանիքի անդամներից մէկը վարակւած է, դա միւսների մօտ կարող է ի յայտ գալ 3-ից 4 օր անց: Այս հիւանդութեան հիմնական նշանը կոկորդացաւն է, թէեւ դժբախտաբար ամռան եղանակին կարելի է քրտնել, զովացուցիչի դիմաց լինել եւ կոկորդացաւ ունենալ: Այս պարագային բժիշկը պէտք է տարբերակի, որ դա սովորական մրսածողութիւն է թէ՛ օմիկրոն: Ուրեմն BA5-ի հիմնական նշանը կոկորդացաւն է: Երկրորդ հիմնական նշանը՝ յոգնածութիւնն է, որը գերաստիճանի յոգնածութիւն է, մարմնացաւ եւ ոսկորների ցաւ: Երրորդ նշանը սինուսների այտուցւելը եւ բորբոքւելն է, այս դէպքում որոշները ասում են, որ ես սինոզիտ ունէի եւ մրսելու բերումով բորբոքւել է սինոզիտս, այս դէպքում պէտք է ասել, որ եթէ անհատը սինոզիտ է ունեցել, այո օմիկրոնը սինոզիտի տարբերակով կը յայտնւի, նմանները ունենում են նաեւ գլխացաւեր, վզի յետեւի ցաւեր եւ մէջքացաւեր երբեմն: Նաեւ հիւանդների մօտ կարելի է նկատւի ջերմութիւն, նոյնիսկ մի քանի ժամ, կամ դողցոց, ջերմութիւնը կարող է լինել 37.5 կամ 38, իսկ որոշ պարագաներում շատ բարձր:

Ոմանց մօտ BA նկատւում է համի կամ հոտառութեան կորուստ, կամ հոտերը խառնում են, իհարկէ սա համեմատած դելտային աւելի քիչ է»:

Դոկտ. Թորոսեանը անդրադառնալով BA5-ի հիմնական նշաններին, ասաց. շատ շուտ արագ տարածւելը. պատւաստանիւթից խոյս տալու եւ կամաց-կամաց թէ՛ դիմողների եւ թէ՛ հոսպիտալացւողների թիւն է շատանում, չնայած որ պատւաստւելը անհրաժեշտ է, սակայն նոյնիսկ նրանք, ովքեր երեք դոզան են սրսկւել, ապահով չեն: Ամենալաւ միջոցը դիմակ կրելն է, մանաւանդ հիւանդանոցներում, տարրալուծարաններում կամ բժշկի դիմելիս, մետրոյում եւ բազմամարդ վայրերում, պէտք է լւանալ ձեռքերը եւ մի խօսքով՝ մենք ինքներս պէտք է կանխենք հիւանդութիւնը:

Կայ նաեւ մի նոր շտամ, որը խիստ տարածւել է ԱՄՆ-ում ու Հնդկաստանում եւ շուտով հաւանաբար օգոստոսի երկրորդ կէսից տարածւի նաեւ Իրանում B2-75 շտամն է, որը BA5-ից շատ աւելի արագ է տարածւում եւ 100 տոկոսով խուսափում է պատւաստանիւթից եւ հաւանաբար դելտա շտամի նման է: Հիմա էլ ճամբորդութեան ժամանակ է, օրինակ՝ գնում ենք ճամբորդութիւն, հանդիպում այլ երկրներից ծանօթների ողջագուրւում, յետոյ վերադառնում ենք»:

Դոկտ. Թորոսեանը ընդգծեց. «Քանի որ օմիկրոնի յարձակման կենտրոնը շնչառութեան վերին օրգաններն են այսինքը՝ քիթ, կոկորդ, սինուսներ, իսկ թոքերի մէջ քիչ պատահի, ուստի բուժումը կատարւում է ըստ նշանների, օրինակ՝ մարմնացաւի համար թմրեցուցիչ ենք նշանակում, սինուսների այտուցման համար դեղեր, լւացման ձեւեր ենք նշանակում, որոշ պարագաներում՝ հակաբիոտիկներ, որովհետեւ այս վիրուսը, որը հաւաքւում է բերանում եւ 3-ից 4 օր անց հիւանդութիւնը առաջանում է բերանի խոռոչի մէջ, յատկապէս ձայնալարերի շրջանի լորձաթաղանթը սկսում է վնասել եւ բերանում ապրող վիրուսները 3-ից 4 օր յետոյ յարձակւում են վնասւած բջիջների վրայ եւ բորբոքում են առաջացնում, ուրեմն՝ երբեմն հակաբիոտիկներ ենք նշանակում, եթէ հիւանդի կոկորդի մէջ նշաններ ենք նկատում եւ զգում ենք մրսածողութիւն չէ: Եթէ նման նշաններ էք տեսնում անմիջապէս դիմէք բժիշկի: Օմիկրոնով վարակւածը կարող է վարակել աւելի քանի 18 հոգու եւ աւելի սաստիկ ձեւով հիւանդանոցներ դիմողների թիւը շատանում է, ուրեմն շուտ դիմել բժշկի, որպէսզի շուտ կանխւի եւ յարձակողական ձեւը եւս չտարածւի:

Որոշ հիւանդների համար նշանակում ենք պրոբիոթիկ, քանի որ նրանց մօտ առաջանում է ստամոքս-աղիքային հարցեր՝ սրտխառնոց, փորացաւ եւ լուծ եւ կարող է ոչ մի կոկորդացաւ, գլխացաւ կամ այլ նշաններ ի յայտ չգան եւ միայն լինի յոգնածութիւն ու լուծ, որը BA4-ի նշաններից է եւ անհրաժեշտ է, որ նրանք անմիջապէս դիմեն բժիշկի:

Սիրելիներ, ըստ Առողջապահութեան նախարարութեան յայտարարութեան կատարէք պատւաստումները»:

Հարցազրոյցը վարեց

Կ. ԴԱՒԹԵԱՆԸ

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։