Հա

Հասարակական

02/08/2022 - 09:55

Կովկասի բնութեան գրաւիչ հրաշալիքները. Խոսրովի անտառն ու «Դիլիջան» պարկը «Forbes»-ի առաջարկների ցանկում են

Հայաստանի բնութեան հրաշալիքներից «Խոսրովի անտառ» պետական արգելոցն ու «Դիլիջան» ազգային պարկն ընդգրկւել են «Forbes»-ի առաջարկած նախընտրելի զբօսաշրջային վայրերի ցանկում:

«alikonline.ir» - Հայաստանի բնութեան հրաշալիքներից «Խոսրովի անտառ» պետական արգելոցն ու «Դիլիջան» ազգային պարկն ընդգրկւել են «Forbes»-ի առաջարկած նախընտրելի զբօսաշրջային վայրերի ցանկում: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ «Կովկասի բնութեան հինգ գրաւիչ հրաշալիքները» խորագրով հրապարկման մէջ հեղինակն առաջարկում է վայելել ազգային պարկերի եւ բնութեան արգելոցների տպաւորիչ գեղեցկութիւնը:

Ներկայացնելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցը՝ նշւում է, որ այն ստեղծւել է 300-ական թւականներին Խոսրով 3-րդ թագաւորի կողմից հիմնւած անտառի տարածքի մի մասի վրայ։

«Արդի շրջանում գիհու եւ կաղնու ծառերով հարուստ այս անտառային տարածքը յայտնի է բուսական եւ կենդանական աշխարհի բազմազանութեամբ, գիշատիչներով՝ գայլ, լուսան, գորշ արջ: Երջանիկ այցելուները կարող են տեսնել նաեւ ընձառյուծներ»,- ասւած է հրապարկման մէջ:

Հայաստանի բնութեան հրաշալիքներից յաջորդ առաջարկը «Դիլիջան» ազգային պարկն է, որը հարուստ է հսկայական անտառներով, ինքնատիպ ֆաունայով ու դարաւոր կառոյցներով՝ հէնց Հայաստանի սրտում։ Տարածաշրջանն առանձնանում է տիպիկ հայկական թռչուններով, կաթնասուններով, երկկենցաղներով, սակայն զբօսաշրջութեան համար այս ամենանշանակալի տեսարժան վայրը կապւած է տեղի բնակիչների հետ:

«Դիլիջանում են գտնւում բազմաթիւ պատմական կրօնական կառոյցներ, այդ թւում, Հաղարծին վանքը, ինչպէս նաեւ Գոշավանքը՝ հսկայական համալիր, որը կառուցւել է, մօտ 800 տարի առաջ։ Բնութեան հրաշքը վայելելուց զատ այցելուները կարող են զբօսնել Դիլիջան քաղաքում, որն առանձնանում է իր ինքնատիպ ճարտարապետութեամբ»,- գրում է «Forbes»-ը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։