Հա

Հասարակական

04/08/2022 - 13:00

Կեանքից հեռացել է Նազար Շահվերդեանը

Օգոստոսի 4-ին կեանքին հրաժեշտ տւեց «ԱԼԻՔ»-ի ընտանիքի ամենահարազատ ու ամենաերէց անդամը՝ սիրելի Նազար Շահվերդեանը:

Օգոստոսի 4-ին կեանքին հրաժեշտ տւեց «ԱԼԻՔ»-ի ընտանիքի ամենահարազատ ու ամենաերէց անդամը՝ սիրելի Նազար Շահվերդեանը:

Մարդ՝ ում կեանքը ողողւած էր «ԱԼԻՔ»-ի ամենօրեայ ապրումներով: Մարդ, անհատականութիւն, ով իր ներկայութեամբ տրամադրութիւն էր ստեղծում՝ լաւատեսութեամբ եւ մշտածիծաղ հումորներով, դրական տրամադրութիւն փոխանցելով բոլորիս, յատկապէս գրական ստեղծագործութիւնների ճամբով նոր սերունդներին վառ հայրենասիրութիւն փոխանցելով:

Այսօր դժւար է խօսել անցեալով, քանզի նոյնիսկ ամենաանելանելի պահերին էլ նա բոլորիս լաւատեսութիւն էր ներշնչում, բայց աւաղ այսօր...

Հոգուդ լոյս իջնի մեր շատ սիրելի պարոն Նազար, շատ կը կարօտենք ու միշտ կը յիշենք Ձեր բարի համբաւն ու յիշատակը...

Օրաթերթիս ողջ աշխատակազմը վշտակցութիւն է յայտնում մասնաւորապէս Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին եւ հանգուցեալի հարազատներին ու իրահանայ գրասէր համայնքին, մաղթելով ոգու տոկունութիւն եւ համբերութիւն:

 

Նշենք, որ Նազար Շահվերդեանի հոգեհանգստեան արարողութիւնը կը կատարւի շաբաթ, օգոստոսի 6-ին, ժամը 10:30-ին Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, թաղման կարգը կը կատարւի կէսօրւայ ժամը 12:30-ին, Նոր Բուրաստանի գերեզմանատանը:

Յարակից լուրեր

  • Մեծարւեց Նազար Շահվերդեանը
    Մեծարւեց Նազար Շահվերդեանը

    Իրանահայ գրողների միութեան նախաձեռնութեամբ հինգշաբթի սեպտ. 14-ին կազմակերպւել էր մեծարանքի երեկոյ՝ նւիրւած համայնքիս անխոնջ մշակ, վաստակաւոր ուսուցիչ, գրող, երգիծաբան, «Ալիք» օրաթերթի բազմամեայ աշխատող, այժմ հանգստի կոչւած՝ Նազար Շահվերդեանը: 

  • ԳՐԱՐՒԵՍՏ
    ԳՐԱՐՒԵՍՏ

    Խաւար էր իջել աշխարհի վրայ,
    Խաւար էր իջել եւ հոգիներին.
    Լոյս չկար, անգամ գունատ, հեռակայ.
    Հսկայ անդունդ էր բացւում ահագին։

  • Շատ լաւ տպաւորւեցի
    Շատ լաւ տպաւորւեցի

    Շաբաթ, սեպտեմբերի 17-ին, 2016 թ., պատիւն ունեցայ ներկայ գտնւելու «Ալիք» օրաթերթի 85-ամեակին նւիրւած հանդիսութեանը, որը տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղիում (Նոբահար փողոց):
    Միջոցառումը ամբողջութեամբ վերցրած գերազանց էր, որը չափազանց խնամւած ու բծախնդրութեամբ հրամցւեց հանրութեանը:

  • Տպաւորութիւններ՝ Ղազւինի ուխտագնացութեան մասին
    Տպաւորութիւններ՝ Ղազւինի ուխտագնացութեան մասին

    Կիրակի, մայիսի 22-ին, որպէս ուխտաւոր, ինձ եւս յաջողւեց մասնակից դառնալու Թեհրանի միութիւնների եւ Եկեղ. խորհուրդների միջոցով կազմակերպւած ուխտագնացութեան դէպի Ղազւին՝ Սրբոց Հռիփսիմեանց ու նաեւ Ս. Հռիփսիմէ եկեղեցու անւանակոչութեան տօների առթիւ:
    Ս. Հռիփսիմէ եկեղեցին կառուցւել է 1936 թւականին, տեղի ազգայիններից Յովհաննէս Բարսեղեանի միջոցով՝ ի յիշատակ իր վաղամեռիկ դստեր՝ Հռիփսիմէ Բարսեղեանի:

  • «Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը
    «Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը

    Այս օրերին «Ալիք»-ը բոլորում է իր կեանքի 85-րդ տարին: Բնական է, որքան «Ալիք»-ի տարիքը բարձրանայ, ոչ թէ ծերանում, ընդհակառակը աւելի կենսունակ է դառնում, քանզի նա իր էութեամբ ու գաղափարախօսական նպատակասլացութեամբ լինելով ՀՅԴ-ի նւիրական օրգաններից մէկը, իր հիմնադրման թւականից մինչ օրս՝ անշեղօրէն ծառայել է իր ուսերին դրւած ծանր պարտականութիւններին ի խնդիր:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։