Հա

Հասարակական

13/08/2022 - 13:40

Կանխատեսւել է մինչեւ 2070 թւականը Երկրի բնակչութեան թիւը

Մինչեւ 2070 թւականը Երկրի բնակչութեան թիւը կարող է չհասնել 10 միլիարդ մարդու նշագծին։ Ռեցեսիան կը սկսւի 2070-ականներին՝ մօտ 9,6 միլիարդ մարդու նշագծին հասնելուց յետոյ:

«alikonline.ir» - Մինչեւ 2070 թւականը Երկրի բնակչութեան թիւը կարող է չհասնել 10 միլիարդ մարդու նշագծին։ Ռեցեսիան կը սկսւի 2070-ականներին՝ մօտ 9,6 միլիարդ մարդու նշագծին հասնելուց յետոյ, ըստ News.am-ի՝ գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով գիտնականների կանխատեսումները։

Գիտնականների՝ ՄԱԿ-ի հետ համատեղ հետազօտութիւնները ցոյց են տւել, որ աշխարհը կարող է չհասնել 10 միլիարդ մարդու կամ նոյնիսկ 9 միլիարդի նշագծին, եւ համաշխարհային ժողովրդագրական հիմնական խնդիրները կապւած կը լինեն ոչ թէ բնակչութեան աճի, այլ բնակչութեան ծերացման հետ։

Համաշխարհային համավարակի երկու տարիները առաջացրել են ծնելիութեան անկում, ասում են փորձագէտները, քանի որ մարդիկ անհանգստացած են իրենց ապագայով: «Երբ անհանգստանում ես ապագայի համար, երեխաներ չես ունենում, սպասում ես»,- ասել է ժողովրդագիր, պրոֆեսոր Լուցը Վիեննայի համալսարանից:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։