Եգիպտոսցի Մոհամմեդ Սալահը շարունակում է մնալ իր ազգի հերոսը։ Եւ դա այս դէպքում կապ չունի ֆուտբոլում նրա նւաճումների հետ։
«alikonline.ir» - Եգիպտոսցի Մոհամմեդ Սալահը շարունակում է մնալ իր ազգի հերոսը։ Եւ դա այս դէպքում կապ չունի ֆուտբոլում նրա նւաճումների հետ։ Այս մասին գրում է Football365.am-ը:
«Լիւերպուլ»-ի ֆուտբոլիստը մէկ անգամ չէ, որ օգնում է իր հայրենակիցներին։ Այս անգամ Սալահը խոշոր նւիրատւութիւն է արել այրւած եկեղեցու վերակառուցման համար։
Օգոստոսի 14-ին Գիզայի եկեղեցում հրդեհ է բռնկւել, որի պատճառով զոհւել է 41 մարդ, տասնեակ մարդիկ վիրաւորւել են։ Պատահարից անմիջապէս յետոյ Մոհամմեդը իր ցաւակցութիւններն է յայտնել տեղի ունեցածի կապակցութեամբ։ Իսկ դրանից յետոյ նա եգիպտական 3 մլն ֆունտ (150 հազար եւրօ) գումար է տրամադրել տաճարի վերակառուցման համար։