Հա

Հասարակական

27/08/2022 - 11:50

Նորութիւններից կախւածութիւնը հոգեկան եւ ֆիզիկական առողջութեան հետ կապւած խնդիրներ է առաջացնում

Տեխասի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները պարզել են, որ անընդհատ նորութիւնները ստուգելու մոլուցք ունեցող մարդիկ աւելի յաճախ են տառապում սթրեսից, անհանգստութիւնից եւ ֆիզիկական հիւանդութիւններից: 

«alikonline.ir» - Տեխասի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները պարզել են, որ անընդհատ նորութիւնները ստուգելու մոլուցք ունեցող մարդիկ աւելի յաճախ են տառապում սթրեսից, անհանգստութիւնից եւ ֆիզիկական հիւանդութիւններից: Գիտնականների աշխատանքը հրապարակւել է Health Communication ամսագրում։ Գրում է News.am-ը:

Գիտնականները վերլուծել են 1100 չափահաս ամերիկացու առցանց հարցման տւեալները նորութիւնների եւ առողջութեան նկատմամբ նրանց վերաբերմունքի վերաբերեալ: Արդիւնքները ցոյց են տւել, որ հարցւածների 16.5 տոկոսի մօտ լուրերից կախւածութեան ծանր ձեւի նշաններ են եղել։ Այդպիսի մարդիկ այնքան էին խորասուզւել լրատւական օրակարգի մէջ, որ չէին կարող չմտածել լուրերի մասին։ Դա խաթարել էր նրանց քունը, ընտանիքի հետ յարաբերութիւնները, խանգարել էր նրանց կենտրոնանալ ուսման կամ աշխատանքի վրայ եւ նպաստել էր անհանգստութեանը:

Նրանցից շատերը (73 տոկոս) հոգեկան խանգարումներ են ունեցել, իսկ 61 տոկոսը՝ ֆիզիկական հիւանդութիւններ։ Հետազօտողների կարծիքով՝ հանրութեան շրջանում պէտք է քարոզչութիւն տարւի լուրերից կախւածութեան դէմ։ Գիտնականները նաեւ կարծում են, որ իրավիճակը սրում են նաեւ ԶԼՄ-ները, որոնք նախընտրում են բացասական լուրեր թողարկել։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։