Հա

Հասարակական

01/09/2022 - 11:10

Գիտնականները մարդու երաժշտական ​​նախասիրութիւնները կապել են նրա անհատականութեան տեսակի հետ

Մարդու երաժշտական ​​նախասիրութիւնները խօսում են նրա բնաւորութեան մասին։ Ինչպէս յայտնում է New Inform պարբերականը՝ վկայակոչելով Journal of Personality and Social Psychology ամսագրում հրապարակւած հետազօտութիւնը, նման եզրակացութեան են յանգել Քեմբրիջի համալսարանի գիտնականները։

«alikonline.ir» - Մարդու երաժշտական ​​նախասիրութիւնները խօսում են նրա բնաւորութեան մասին։ Ինչպէս յայտնում է New Inform պարբերականը՝ վկայակոչելով Journal of Personality and Social Psychology ամսագրում հրապարակւած հետազօտութիւնը, նման եզրակացութեան են յանգել Քեմբրիջի համալսարանի գիտնականները։ Գրում է News.am-ը:

Գիտնականները առցանց փորձ են անցկացրել աւելի քան 50 երկրներից 285.000 մարդու մասնակցութտամբ: Հետազօտութեան մասնակիցներին առաջարկւել է յատուկ թեստ յանձնել, որը հաշւի է առել երաժշտական ​​նախասիրութիւնները, այդ թւում՝ տեմպը, արագութիւնը, բարդութիւնը եւ ստեղծագործութեան այլ չափանիշներ:

Հետազօտութեան մէջ ասւում է, որ կապ է յայտնաբերւել մարդու «փլէյլիստի» եւ նրա բնաւորութեան միջեւ։

Օրինակ՝ էքստրաւերտներն աշխոյժ ու դինամիկ երաժշտութիւն են նախընտրում, մինչդեռ ազնիւ մարդիկ «խուսափում են» զգացմունքային եւ բարդ երաժշտութիւնից։ Գիտնականները նկատել են, որ կախւածութիւն կայ մարդու բարեացակամութեան եւ հանգիստ ստեղծագործութիւններ լսելու նախընտրութեան միջեւ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։