Հա

Հասարակական

01/09/2022 - 11:30

Հայաստանում սեպտեմբերի 1-ին նախնական տւեալներով դպրոց կը յաճախեն 40 հազար առաջին դասարանցիներ

2022 թւականի սեպտեմների 1-ին նախնական տւեալներով դպրոց կը յաճախեն մօտ 40 հազար առաջին դասարանցիներ: ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութիւնից նշեցին, որ այս տարի դպրոցներում առաջին դասարան կը յաճախեն 2016 թւականին ծնւած երեխաները, ըստ որի ակնկալւում է, որ առաջին դասարանցիների նախնական թիւը կը լինի մօտ 40 հազար:

«alikonline.ir» - 2022 թւականի սեպտեմների 1-ին նախնական տւեալներով դպրոց կը յաճախեն մօտ 40 հազար առաջին դասարանցիներ: ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութիւնից նշեցին, որ այս տարի դպրոցներում առաջին դասարան կը յաճախեն 2016 թւականին ծնւած երեխաները, ըստ որի ակնկալւում է, որ առաջին դասարանցիների նախնական թիւը կը լինի մօտ 40 հազար: Նախարարութիւնից յաւելեցին, որ վերջնական թիւը պարզ կը դառնայ սեպտեմբերի 10-ին, երբ դպրոցները աւարտած կը լինեն էլեկտրոնային համակարգում վերջնական տւեալների մուտքագրումը:

Ըստ գնահատման թեստաւորման կենտրոնի (ԳԹԿ) հրապարակած տւեալների՝ միասնական քննութիւններին մասնակցել են 11,587 դիմորդներ, որոնցից բուհ են ընդունւել 7,246-ը, անբաւարար է ստացել 3,076 հոգի: Բուհ դիմած, միասնական քննութիւններին մասնակցած եւ դրական միաւորով չընդունւած դիմորդների թիւը կազմում է 791: Ըստ տւեալների՝ ընդունելութեան հիմնական փուլի արդիւնքներով բուհերին տրամադրւած 1,918 անվճար տեղերից համալրւել էր 1,433-ը, իսկ 21,761 վճարովի տեղերից՝ 6,518-ը. 550 անվճար ու աւելի քան 15 հազար վճարովի տեղ մնացել է թափուր: Ընդունելութեան քննութեան մրցոյթի երկրորդ փուլին՝ թափուր մնացած տեղերի համար, արդէն յանձնւած քննութիւնների արդիւնքներով, յայտագրւել է 772 դիմորդ: Նրանցից 755-ն ընդունւել է նշած մինչեւ 6 մասնագիտութիւններից մէկով, 17-ը չեն ընդունւել:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։