ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը յայտարարել է, որ այս աշնանից ԱՄՆ-ում COVID-19-ի դէմ պատւաստումներն ամենամեայ կը դառնան։ Նա յայտարարել է նոր պատւաստանիւթի գործարկման մասին՝ նշելով, որ վիրուսը շարունակում է փոխւել, սակայն պատւաստանիւթերը կը թարմացւեն՝ վիրուսի նոր տարբերակի վրայ ազդելու համար:
«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը յայտարարել է, որ այս աշնանից ԱՄՆ-ում COVID-19-ի դէմ պատւաստումներն ամենամեայ կը դառնան։ Նա յայտարարել է նոր պատւաստանիւթի գործարկման մասին՝ նշելով, որ վիրուսը շարունակում է փոխւել, սակայն պատւաստանիւթերը կը թարմացւեն՝ վիրուսի նոր տարբերակի վրայ ազդելու համար, ըստ News.am-ի՝ յայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։
«Այնպէս, ինչպէս գրիպի դէմ ամենամեայ պատւաստանիւթը, դուք պէտք է այն ընդունէք Աշխատանքի օրւայ եւ Հելոուինի միջեւ ընկած ժամանակահատւածում: Դա անվտանգ է, հեշտ է ձեռք բերել եւ անվճար է»,- ասւում է Ջօ Բայդէնի յայտարարութեան մէջ:
Այս շաբաթւանից սկսած՝ 12 տարեկան եւ աւելի բարձր տարիքի ԱՄՆ քաղաքացիները կարող են տարին մէկ անգամ պատւաստւել COVID-19-ի դէմ պատւաստանիւթով դեղատներում եւ բժշկական հաստատութիւններում։