Tesla-ի հիմնադիր եւ գործադիր տնօրէն Իլոն Մասկը Forbes ամսագրի վարկածով բարձրացել է 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակի առաջին հորիզոնական։
«alikonline.ir» - Tesla-ի հիմնադիր եւ գործադիր տնօրէն Իլոն Մասկը Forbes ամսագրի վարկածով բարձրացել է 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակի առաջին հորիզոնական։
«Արմէնպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը ՝ վկայակոչելով Forbes ամսագրի հրապարակմանը:
Մասկի կարողութիւնը մէկ տարում աւելացել է աւելի քան 60 միլիարդ դոլարով՝ հասնելով 251 միլիարդ դոլարի:
Երկրորդ տեղը զբաղեցրել է ցուցակի անցեալ տարւայ առաջատարը՝ Amazon.com-ի ղեկավար Ջէֆ Բեզոսը՝ 151 միլիարդ դոլարով: Լաւագոյն եռեակը եզրափակել է Բիլ Գէյթսը՝ 106 միլիարդ դոլար կարողութեամբ, չորրորդ տեղում է Oracle-ի գործադիր տնօրէն Լարի Էլիսոնն է (101 միլիարդ դոլար), հինգերորդը՝ ներդրող Ուորէն Բաֆէթը (97 միլիարդ դոլար):