Գերմանացի երեք գիտնականներից բաղկացած խումբը պնդում է, որ գտել է կորոնավիրուսի լաբորատոր ծագման ապացոյցներ: Այս մասին յայտնել է գերմանական «N-tv» հեռուստաալիքը:
«alikonline.ir» - Գերմանացի երեք գիտնականներից բաղկացած խումբը պնդում է, որ գտել է կորոնավիրուսի լաբորատոր ծագման ապացոյցներ: Այս մասին յայտնել է գերմանական «N-tv» հեռուստաալիքը: Գրում է Panorama.am-ը:
Հետազօտութեան հեղինակներից մէկը՝ Վալենտին Բրուտէլը յայտարարել է, որ այն 99,9 տոկոսով բնական վիրուսի արհեստական պատճէն է։
Իրենց յօդւածում գիտնականները նշում են, որ SARS-CoV-2-ը միտումնաւոր գենետիկօրէն ձեւափոխւած վիրուս է:
Ինչպէս պարզաբանել է գիտնականը, այն մեթոդները, որոնք, ենթադրաբար, օգտագործւել են SARS-CoV-2-ի ստեղծման ժամանակ, նման ձեւով կիրառւում են առանձին լաբորատորիաների կողմից սինթետիկ վիրուսների արտադրութեան համար: Ըստ Բրուտէլի, նա նոյնպէս օգտագործում է այս տեխնիկան իր ամենօրեայ աշխատանքում, բայց մշակում է սպիտակուցի վրայ հիմնւած «բոլորովին անվնաս» դեղամիջոցներ՝ աուտոիմուն հիւանդութիւնների բուժման համար:
Աւելի վաղ բրիտանական «Lancet» բժշկական ամսագրի կորոնավիրուսային յանձնաժողովը հրապարակել էր զեկոյց՝ հիմնւած երկամեայ աշխատանքի վրայ, որում ասւում էր՝ չի բացառւում կորոնավիրուսի լաբորատոր ծագումը։ Հետազօտութեան հրապարակման կապակցութեամբ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) յայտարարել է, որ շարունակում է SARS-CoV-2 վիրուսի ծագման աղբիւրի որոնումները։