Հա

Հասարակական

01/11/2022 - 13:20

Մահացել են Թուրքիայի Օրդու նահանգի վերջին երկու հայերը

Թուրքիայի Օրդու նահանգի Ալթընօրդու շրջանում մէկ օրւայ տարբերութեամբ մահացել են տեղի վերջին հայերից բժիշկ Տիգրան Թորամանը (90տ.) եւ նրա քոյրը դեղագործ Արտեմ Թորամանը (86տ.): 

«alikonline.ir» - Թուրքիայի Օրդու նահանգի Ալթընօրդու շրջանում մէկ օրւայ տարբերութեամբ մահացել են տեղի վերջին հայերից բժիշկ Տիգրան Թորամանը (90տ.) եւ նրա քոյրը դեղագործ Արտեմ Թորամանը (86տ.): Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

Շրջանի Զաֆերիմիլլի թաղամասը, որտեղ բնակւում էին Թորամանները, ըստ թուրքական Takvim լրատւականի տւեալների, ժամանակին բնակեցւած է եղել աւելի քան 12 հազար հայերով եւ կոչւել է հայկական թաղամաս:

Նշւում է, որ հանգուցեալները իրենց ողջ կեանքում, բացի Ստամբուլում բժշկական կրթութիւն ստանալու տարիներից, ապրել են Ալթընօրդուում եւ մասնագիտութեան բերումով շփւել շրջանի բնակչութեան հետ՝ նրանցից շատերին օգնելով առանց դրամական փոխհատուցման: Դոկտոր Տիգրան Թորամանը 25 տարի եղել է նաեւ «Օրդուսփոր» ակումբի բժիշկը՝ ըստ թուրքական աղբիւրի այդ պարտականութիւնները կատարելով բոլորովին անվճար:

Շրջանում եկեղեցի ու հոգեւորական չլինելու պատճառով երկուսի հոգեհանգստի արարողութիւններն էլ կատարւել են թաղմասի մզկիթում, իսկ յուղարկաւորութեան արարողութիւնը կատարւել է մուսուլման հոգեւորականի մասնակցութեամբ:

Աւելի ուշ յայտարարութիւն է տարածել նաեւ Պոլսի հայոց պատրիարքարանը՝ նշելով, որ իրենց տեղեկութիւն չի տրամադրւել հայ քաղաքացիների մահւան վերաբերեալ եւ միայն մամուլից են իմացել կատարւածի մասին: Նշւել է նաեւ, որ տեղեկանալու դէպքում իրենց հոգեւորականին կը գործուղէին Օրդու՝ հանգուցեալների հոգեհանգստի արարողութիւնն իրենց կրօնի կանոններով անցկացնելու համար: Յայտարարութեան մէջ տեղեկացւել է նաեւ կիրակի օրը Ստամբուլի Ֆերիքեոյ շրջանի Ս. Վարդանանց եկեղեցում հանգուցեալների համար հոգեհանգստի կարգ անցկացնելու մասին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։