Իսպանացի գիտնականները դերասան եւ մարտարւեստի վարպետ Բրիւս Լիի մահւան պատճառ են անւանել չափից շատ ջուր խմելը։ Համապատասխան հետազօտութիւնը հրապարակւել է Clinical Kidney Journal-ում։
«alikonline.ir» - Իսպանացի գիտնականները դերասան եւ մարտարւեստի վարպետ Բրիւս Լիի մահւան պատճառ են անւանել չափից շատ ջուր խմելը։ Համապատասխան հետազօտութիւնը հրապարակւել է Clinical Kidney Journal-ում։ Գրում է 168.am-ը:
Փորձագէտները վերլուծել են աստղի սովորութիւնները, նրա հարազատների ցուցմունքները եւ դիահերձման արդիւնքները եւ ցոյց են տւել, որ մահը տեղի է ունեցել ուղեղային այտուցի հետեւանքով։ Մադրիդի Ինքնավար Համալսարանի գիտնականները՝ Պրիսցիլա Վիլալւասոյի գլխաւորութեամբ, կարծում են, որ դա պայմանաւորւած է հիպոնատրեմիայի՝ մարմնում հեղուկի կուտակմամբ, ինչը յանգեցնում է արեան մէջ նատրիումի քանակի կտրուկ նւազմանը մինչեւ կրիտիկական մակարդակի: Այս վիճակը կարող է առաջանալ հիւանդութիւնների կամ չափից շատ ջուր խմելու պատճառով:
Գիտնականները նշել են, որ Լին օգտագործել է մարիխուանա, ինչը կարող է նպաստել ծարաւի աւելացմանը։ Բացի այդ, դեղատոմսով դեղերը, երիկամների սուր անբաւարարութիւնը եւ ծանր ֆիզիկական ակտիւութիւնը կանխել են օրգանիզմից հեղուկի դուրսբերումը, նշում են մասնագէտները։
Բրիւս Լին մահացել է Հոնկոնգում, 1973 թւականի յուլիսի 20-ին։