Հա

Հասարակական

22/11/2022 - 13:50

Իրանահայ գործարար բարերար Էդիկ Մեջլումեանի հիմնադրած՝ «Ուրմիա Շենռիզ» գործարանը մասնակցել է Թեհրանում կայացած միջազգային ցուցահանդէսին

Թւականիս նոյեմբերի 20-ին Թեհրանի միջազգային ցուցահանդէսների մնայուն վայրում իր աշխատանքն է սկսել կուպրի, մեկուսիչների, ասֆալտի եւ յարակից սարքաւորումների 13-րդ միջազգային ցուցահանդէսը, որը շարունակւելու է մինչեւ նոյեմբերի 23-ը:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Թւականիս նոյեմբերի 20-ին Թեհրանի միջազգային ցուցահանդէսների մնայուն վայրում իր աշխատանքն է սկսել կուպրի, մեկուսիչների, ասֆալտի եւ յարակից սարքաւորումների 13-րդ միջազգային ցուցահանդէսը, որը շարունակւելու է մինչեւ նոյեմբերի 23-ը:

Յիշեալ ցուցահանդէսին իր մասնակցութիւնն է բերել Իրանի կուպրի եւ շինարարական աշխատանքներին իր անժխտելի ներդրումը դրսեւորած Ատրպատականի հայոց թեմից իրանահայ գործարար, բարերար Էդիկ Մեջլումեանի հիմնադրած «Ուրմիա Շենռիզ» ընկերութիւնը: Ցուցահանդէսի 8-րդ եւ 9-րդ սրահի 36-րդ հսկայ տաղաւարը իրեն էր յատկացրել յիշեալ ընկերութիւնը, որի աշխատանքների մասին բացատրութիւններ փոխանցեց Սաքօ Մեջլումեանը, ով իր հօր՝ Էդիկ Մեջլումեանի ճանապարհով է ընթանում: Իրանահայ գործարար բարերաներին քաջալերելու նպատակով երէկ ցուցահանդէս էր այցելել Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ինչու չէ նաեւ ներկայ էր խորհրդարանում ասորիների պատգամաւոր Էնւիէ Թեքիէ Շառլին եւ պետական պաշտօնատարներ, քանզի գործարանը իր ուրոյն խօսքը ունի ասելու երկրի կուպրի հարցով:

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։