Հ.Մ.Ա.Կ.-ի «Նոր միտք» նախագիծը ընդլայնում է իր լսարանն ու ձգտում մուտք գործել ամենատարբեր թեմաների ասպարէզ՝ ներգրաււելով հասարակութեան տարբեր մաասաների ներկայացուցիչների: Երէկ՝ նոյեմբերի 22-ի «Նոր միտք» նախագծի հիւրն էր ԻԻՀ-ում Իրան-Հայաստան առեւտրային պալատի նախագահ Հերւիկ Եարիջանեանը:
«alikonline.ir» - Հ.Մ.Ա.Կ.-ի «Նոր միտք» նախագիծը ընդլայնում է իր լսարանն ու ձգտում մուտք գործել ամենատարբեր թեմաների ասպարէզ՝ ներգրաււելով հասարակութեան տարբեր մաասաների ներկայացուցիչների: Երէկ՝ նոյեմբերի 22-ի «Նոր միտք» նախագծի հիւրն էր ԻԻՀ-ում Իրան-Հայաստան առեւտրային պալատի նախագահ Հերւիկ Եարիջանեանը:
Նախագծի սկզբում Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան անդամ եւ «Նոր միտք» յանձնախմբի հարցերով կապ Սիւնէ Ֆարմանեանը ներկայացրեց նախագծի մանրամասնութիւնները, առաքելութիւնը եւ նպատակները՝ նշելով, որ նախագծի երկխօսութիւնների համար հարթակը, փորձում է նոր խօսոյթ ձեւաւորել սոցիալական խմբերի միջեւ հէնց վերջիններիս միջոցով, այնուհետեւ ներկայացրեց օրւայ բանախօս Հերւիկ Եարիջանեանին:
Բանախօսութեան ընթացքում Հերւիկ Եարիջնեանը բովանդակայն զեկոյց ներկայացրեց Իրան-Հայաստան տնտեսական կապերի, մասնաւորապէս՝ առեւտրատնտեսական յարաբերութիւնների զարգացման դինամիկայի ու խթանման համար նպաստաւոր պայմանների ստեղծման անհրաժեշտութեան եւ Հայաստանի Հանրապետութեան ու Իրանի Իսլ. Հանրապետութեան միջեւ ապրանքաշրջանառութեան մասին վիճակագրական տւեալներ:
Ծրագրի ամփոփման եւ հարցերի ու պատասխանների բաժնում բանախօսին միացաւ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանն, որն ողջունեց բանախօսի բովանդակային զեկոյցը եւ ներկայացրեց տեսակէտներ ու դիտարկումներ Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների խթանման, համատեղ նախագծերի իրականացման եւ համագործակցութիւնների զարգացման պլանների վերաբերեալ:
Հանդիպման ընթացքում ներկաները տեսակէտներ ու գաղափար յայտնեցին առեւտրատնտեսութեան ոլորտի զարգացումը ապահովւող ծրագրերի առնչութեամբ, անդրադարձ եղաւ ՀՀ-ում բիզնեսների հիմնման, հնարաւորութիւնների եւ առիթների իրացման անհրաժեշտութեանը:
Հետաքրքրական է, որ «Նոր միտք» նախագծի լսարանն մշտապէս փոփոխական բնոյթ է կրում: Տարբեր բովանդակութիւնների շուրջ համախմբւած ու ձեւաւորւած սոցիալական անհատները ձեւաւորում են իւրովի հասարակական ինքնութիւն եւ իրականացնում են ինքնաներկայացում:
Եւ, պատահական չէ, որ դիսկուրսի ազդեցութիւնը կայանում է հէնց նրա ընձեռած հնարաւորութեան մէջ ստեղծելու սոցիալական, մշակութային, տնտեսական, քաղաքական եւ այլ տիպի ինքնութիւններ:
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ