Հա

Հասարակական

24/11/2022 - 13:00

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հարցազրոյցը «Ալ-Մայադին» հեռուստաընկերութեան հետ

Չորեքշաբթի, 2002-ի նոյեմբերի 23-ի երեկոյեան Թեհրանի ժամանակով «Ալ-Մայադին» հեռուստաընկերութիւնը յատուկ հարցազրոյց ունեցաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ, փոքրամասնութիւնների եւ յատկապէս իրանահայութեան մասին։ Թղթակցի հարցերին ի պատասխան Սրբազան Հայրը կարեւորութեամբ շեշտեց իրանեան հասարակայնութեան բազմազանութիւնն ու կրօնական ազատութիւնները։

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

 

Չորեքշաբթի, 2002-ի նոյեմբերի 23-ի երեկոյեան Թեհրանի ժամանակով «Ալ-Մայադին» հեռուստաընկերութիւնը յատուկ հարցազրոյց ունեցաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ, փոքրամասնութիւնների եւ յատկապէս իրանահայութեան մասին։ Թղթակցի հարցերին ի պատասխան Սրբազան Հայրը կարեւորութեամբ շեշտեց իրանեան հասարակայնութեան բազմազանութիւնն ու կրօնական ազատութիւնները։ Յիշեցնենք, որ հայ համայնքը դարերից ի վեր Իրանը համարել է իր ծննդավայր հայրենիքը եւ իբրեւ այդպիսին մասնակից է եղել դրա զարգացման ընթացքին՝ մշակութային, արւեստի, պատմական, հասարակական կեանքի ոլորտներում եւ անհրաժեշտութեան դէպքում իր արիւնն է թափել ի սէր Իրանի ամբողջականութեան պահպանման, խաղաղութեան ամրապնդման եւ առաւել պայծառ կեանքի։

Մի այլ հարցի ի պատասխան՝ Սրբազան Հայրը յայտնել է, որ փոքրամասնութիւնների իրաւունքները Իրանի սահմանադրութեամբ պաշտպանւած են եւ սա հոգեկան խաղաղութիւն եւ հանգստութիւն է տալիս փոքրամասնութիւն կազմող հաւատացեալներին։

Անդրադարձ է եղել նաեւ վերջին աւելի քան երկու ամիսներին երկրում տեղի ունեցող անհանգստութիւններ-խռովութիւններին: Սրբազան Հայրը կարեւորութեամբ շեշտել է, որ հարկաւոր է խռովութիւններին խաղաղութեամբ ու փոխադարձ սիրով փորձել հետամուտ լինել՝ երկրի ամբողջականութեան եւ զարգացման պահպանման սիրոյն:

Սրբազան Հայրը իր հարցազրոյցն աւարտել է սիրոյ եւ խաղաղութեան պատգամով, քանի որ Քրիստոս աշխարհ եկաւ իբրեւ Աստւածային սիրոյ արտայայտութիւն։

 

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

Յարակից լուրեր

  • Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը խստօրէն դատապարտեց Ստոկհոլմում Ղուրանի այրման գործողութիւնը
    Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը խստօրէն դատապարտեց Ստոկհոլմում Ղուրանի այրման գործողութիւնը

    Երեքշաբթի, յունւարի 24-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը մամլոյ ասուլիս ունեցաւ՝ խստօրէն դատապարտելով Շւեդիայի Ստոկհոլմ քաղաքում թուրքիայի դեսպանատան մօտ Ղուրանի այրման գործողութիւնը:

  • Հանդիպում՝ ազգային առաջնորդարանում
    Հանդիպում՝ ազգային առաջնորդարանում

    Անսալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի 2023 թ. յունւարի 16-ի կոչին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի անմիջական նախաձեռնութեամբ՝ յունւարի 17-ին կեանքի կոչւեց Արցախի ապաշրջափակման գծով քարոզչական աշխատանքների շտաբ, որն անմիջապէս լծւեց աշխատանքի:

  • Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Հայ կանանց բարեգործական ընկերութեան վարչութեան ներկայացուցիչներին
    Սրբազան Հայրն իր գրասենեակում ընդունեց Հայ կանանց բարեգործական ընկերութեան վարչութեան ներկայացուցիչներին

    Հինգշաբթի, 19 յունւարի 2023թ.-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայ կանանց բարեգործական ընկերութեան վարչութեան նախագահ Անահիտ Զարգարեանին եւ փոխնախագահ Կարինէ Ղանբարեանին:

  • Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան վարչութեան այցն ազգային առաջնորդարան
    Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան վարչութեան այցն ազգային առաջնորդարան

    Հինգշաբթի, 19 յունւարի 2023թ.-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ազգ. առաջնորդարանի դահլիճում ընդունեց Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան Վարչութեան ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով, շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազան Հօրը:

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը հինգշաբթի, յունւարի 19-ի կէսօրին հեռախօսազրոյց է ունեցել Արցախի թեմի քաջարի առաջնորդ Գերշ. Տ. Վրթանէս Ս. եպս. Աբրահամեանի հետ եւ նրան փոխանցել իր եւ իր թեմի ողջ ժողովրդի ողջոյններն, զօրակցութիւնը եւ աղօթքը Արցախահայութեան խաղաղ ու անվտանգ կեցութեան համար: Ինչպէս փոխանցում են Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիւանից Վրթանէս Սրբազանը իր հերթին իր եւ ողջ արիասիրտ Արցախահայութեան ողջոյններն է փոխանցել առաջնորդ Սրբազանին եւ թեմի ողջ ժողովրդին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։