Սաուդական Արաբիայի ֆուտբոլի ազգային հաւաքականին աւտոմեքենաներ են նւիրել 2022 թւականին Կատարում անցկացւող Ֆուտբոլի Աշխարհի առաջնութիւնում Արգենտինայի հաւաքականի նկատմամբ տարած յաղթանակից յետոյ։
«alikonline.ir» - Սաուդական Արաբիայի ֆուտբոլի ազգային հաւաքականին աւտոմեքենաներ են նւիրել 2022 թւականին Կատարում անցկացւող Ֆուտբոլի Աշխարհի առաջնութիւնում Արգենտինայի հաւաքականի նկատմամբ տարած յաղթանակից յետոյ։ Գրում է Tert.am-ը:
Սաուդական Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդը հաճելի նւէր է արել ազգային հաւաքականի իւրաքանչիւր ֆուտբոլիստի։ Նա նրանց Rolls Royce Phantom մեքենաներ է նւիրել, յայտնում է ТАСС-ը՝ յղում անելով Indonesia Posts English-ին։
Նշենք, որ Արգենտինայի ընտրանու նկատմամբ տարած յաղթանակից յետոյ երկրում հանգստեան օր է յայտարարւել։
Ի դէպ, բացի մեքենաներից, Սաուդական Արաբիայի հաւաքականի իւրաքանչիւր խաղացող յաղթանակի համար ստացել է նաեւ 2.5 մլն եւրօ։