Երկրները պէտք է յարմարեցնեն իրենց COVID-19 համաճարակի ռազմավարութիւնը եւ ներդրումներ կատարեն բժշկական անձնակազմի վերապատրաստման մէջ։
«alikonline.ir» - Երկրները պէտք է յարմարեցնեն իրենց COVID-19 համաճարակի ռազմավարութիւնը եւ ներդրումներ կատարեն բժշկական անձնակազմի վերապատրաստման մէջ։ Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալութիւնը, այս մասին ՏԱՍՍ-ին յայտնել են Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) Ժնեւի կենտրոնակայանում՝ մեկնաբանելով մի շարք նահանգներում եւ տարածաշրջաններում հիւանդացութեան աճը:
«Այսօր մենք աւելի լաւ իրավիճակում ենք, քան մէկ-երկու տարի առաջ, մենք ունենք գործիքներ, այդ թւում՝ պատւաստանիւթեր՝ պայքարելու COVID-19-ի դէմ»,- ասել է ԱՀԿ-ի խօսնակ Տարիկ Եաշարեւիչը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցերին։
Նոյեմբերի 14-ից 20-ը ընկած շաբաթւայ ընթացքում Ճապոնիան գրանցել է նոր վարակների ամենաբարձր թիւը՝ 593,075, որին յաջորդում են Կորէայի Հանրապետութիւնը (364,536), Միացեալ Նահանգները (274,067), Ֆրանսիան (186,446) եւ Չինաստանը (158,813): Ընդհանուր առմամբ, աշխարհում եօթ օրում հիւանդացութիւնը նախորդ շաբաթւայ համեմատ (նոյեմբերի 7-ից 13-ը) նւազել է 5%-ով։ Միաժամանակ վարակի նոր դէպքերի աճ է գրանցւել Հարաւարեւելեան Ասիայում եւ Ամերիկայում: