Ամերիկեան Merriam-Webster հրատարակչութիւնը որպէս 2022 թւականի տարւայ բառ «Gaslighting»-ն է ընտրել՝ վկայակոչելով վերջին մի քանի տարիների ընթացքում դրա նկատմամբ հետաքրքրութեան աճը։
«alikonline.ir» - Ամերիկեան Merriam-Webster հրատարակչութիւնը որպէս 2022 թւականի տարւայ բառ «Gaslighting»-ն է ընտրել՝ վկայակոչելով վերջին մի քանի տարիների ընթացքում դրա նկատմամբ հետաքրքրութեան աճը։ Այս մասին տեղեկացնում է News.am-ը:
Merriam-Webster-ը նշում է, որ «Gaslighting»-ը իր աւանդական կիրառմամբ սահմանւում է որպէս «մարդու հոգեբանական մանիպուլեացիա» ժամանակի ընթացքում, ինչը տուժողին ստիպում է «կասկածել իր մտքերի ճշմարտացիութեան մէջ»:
Ըստ Merriam-Webster-ի տւեալների՝ 2022 թւականին «Gaslighting»-ի որոնումները աճել են 1740 տոկոսով, եւ բառի իմաստը արագօրէն փոխւել է։
Merriam-Webster-ի կողմից ներառւած մէկ այլ սահմանումն է՝ «ինչ-որ մէկին կոպտօրէն մոլորեցնելու գործողութիւնը կամ պրակտիկան, յատկապէս սեփական շահի համար»:
Merriam-Webster-ը իր բլոգում յայտնել է, որ «Gaslighting»-ը «յայտնւել է որպէս մեր ժամանակի համար բառ՝ ապատեղեկատւութեան դարաշրջանում»:
«Վերջին տարիներին մոլորութեան մէջ գցելու համար օգտագործւող կապուղիների եւ տեխնոլոգիաների ահռելի աճի հետ մէկտեղ, «Gaslighting»-ը դարձել է խաբէութիւն նշանակող հիմնական բառը»,- գրում է ընկերութիւնը: «Ահա թէ ինչու (հաւատացէք մեզ) այն իր տեղն է զբաղեցրել որպէս մեր Տարւայ խօսք»:
«Gaslighting»-ը սկիզբ է առնում 1938 թւականի բրիտանական «Գազային լոյս» պիեսից, որը պատմում է ամուսնու մասին, ով խաբէութեամբ ստիպում է իր կնոջը հաւատալ, որ նա խելագարւում է: