ԵՄ «կապոյտ վառելիքի» պահանջարկը, որը ձգտում են նւազեցնել 15%-ով, նոյեմբերին զգալիօրէն ցածր է եղել վերջին հինգ տարւայ միջին ցուցանիշից, մամուլի ասուլիսում ասել է էկոնոմիկայի հարցերով եւրոյանձնակատար Պաոլօ Ջենտիլոնին։
«alikonline.ir» - ԵՄ «կապոյտ վառելիքի» պահանջարկը, որը ձգտում են նւազեցնել 15%-ով, նոյեմբերին զգալիօրէն ցածր է եղել վերջին հինգ տարւայ միջին ցուցանիշից, մամուլի ասուլիսում ասել է էկոնոմիկայի հարցերով եւրոյանձնակատար Պաոլօ Ջենտիլոնին։ Գրում է Tert.am-ը:
«Եւրոմիութեան գազի պահանջարկը նոյեմբերին զգալիօրէն ցածր է եղել վերջին հինգ տարւայ միջին ցուցանիշից»,- ասել է նա։
Օգոստոսի սկզբին Եւրոմիութիւնը նոր կանոններ է ընդունել, որոնց համաձայն՝ միութեան երկրները պէտք է բոլոր ջանքերը գործադրեն՝ 2022 թւականի օգոստոսի 1-ից մինչեւ 2023 թւականի մարտի 31-ը գազի սպառումը 15%-ով նւազեցնելու համար՝ վերջին հինգ տարւայ նոյն ժամանակահատւածում իրենց միջին սպառման համեմատ։
Սպառումը վերաբերում է ԵՄ պետութեան ներսում գործունէութեան համար բնական գազի ընդհանուր մատակարարմանը, ներառեալ տնային տնտեսութիւնների, արդիւնաբերութեան եւ էլեկտրաէներգիա արտադրողների կողմից վերջնական սպառումը, բայց բացառելով, ի թիւս այլ բաների, պահեստարանները լցնելու համար օգտագործւող գազը:
Թէեւ այս կրճատումը կամաւոր է, այն կարող է պարտադիր դառնալ, քանի որ էներգետիկ ճգնաժամը խորանում է: