Հա

Հասարակական

12/09/2013 - 10:40

Պուտինի ՀՀ-ում գիմնազիա բացելու ցանկութեան հնարաւոր հետեւանքները

Հայերէնը վտանգւած է. իւրաքանչիւր հայ, ով հեռանում է հայրենիքից, իր հետ հայերէնի մի փոքր մասն է տանում. Սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց լեզւաբան Դաւիթ Գիւրջինեանը: Ըստ նրա՝ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստանում ռուսալեզու գիմնազիա բացելու հեռանկարը Հայաստանին կը կանգնեցնի ՀՀ-ում ռուսախօսութեան տարածման վտանգի առջեւ: 

«yerkir.am» - Հայերէնը վտանգւած է. իւրաքանչիւր հայ, ով հեռանում է հայրենիքից, իր հետ հայերէնի մի փոքր մասն է տանում. Սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց լեզւաբան Դաւիթ Գիւրջինեանը:
Ըստ նրա՝ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստանում ռուսալեզու գիմնազիա բացելու հեռանկարը Հայաստանին կը կանգնեցնի ՀՀ-ում ռուսախօսութեան տարածման վտանգի առջեւ: Գիւրջինեանը յիշում է՝ խորհրդային տարիներին Հայաստանում ռուսերէն խօսելը քաղքենիութեան նշան էր, եւ մեր օրերում նոյնպէս կան խմբեր, որոնք երազում են ռուսախօսութեան աւելացման մասին:
«Այսօր Հայաստանից բազմաթիւ հայեր են գաղթում Ռուսաստան, եւ տարիներ անց նրանց զաւակների համար հայերէնը դառնում է «խոհանոցային» լեզու: Եթէ Հայաստանում բացւի այդ գիմնազիան, պարզ է, որ այնտեղ ռուսերէն պէտք է դասաւանդւեն առարկաները, իսկ գիմնազիան աւարտած շրջանաւարտի մասնագիտական լեզուն նոյնպէս ռուսերէնը կը լինի: Այսինքն՝ մենք կրկին գալիս ենք այն կէտին, որից հազիւ ենք հեռացել. յիշենք, թէ ինչպէս էին տարիներ առաջ բժշկական համալսարանի ուսանողները միայն ռուսերէնը կիրառում»,- ասաց լեզւաբանը:
Ըստ նրա՝ հայերէնի պաշտպանութեան գործը պէտք է պետական հոգածութեան առարկայ լինի եւ ազգային անվտանգութեան խնդիր համարւի: Եթէ պետական մարմինները չեն զբաղւում այդ հարցով, ապա, ըստ լեզւաբանի, հասարակութիւնը պէտք է իր դիրքորոշումն ունենայ եւ քայլեր ձեռնարկի:
«yerkir.am»-ի հարցին՝ եթէ գիմնազիան չբացւի, Հայաստանն այլեւս ռուսախօսութեան տարածման խնդիր չի՞ ունենայ, Գիւրջինեանը պատասխանեց՝ կունենայ. «Այո, գիմնազիայի բացման հեռանկարն ի չիք դառնալու դէպքում հարցին լուծում չի տրւի: Այդ վտանգը կայ ու կը լինի: Խնդիրը հասունացել է՝ անկախ այդ որոշումից, քանի որ հայախօսութեան տարածքն ու ծաւալը գնալով փոքրանում է»:
Վերջում լեզւաբանն իր խօսքն ուղղեց ՀՀ կրթութեան եւ գիտութեան, Սփիւռքի նախարարութիւններին՝ հորդորելով քայլեր ձեռնարկել հայոց լեզւի պահպանման ուղղութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։