Հա

Հասարակական

03/01/2023 - 14:10

Նոր տարւայ մեկնարկին՝ հանդիպում՝ Դատական ​​իշխանութեան տեղակալի եւ կրօնական փոքրամասնութիւնների իրաւագէտների ու փորձագէտների միջեւ

Իսլ. խորհրդարանում Դատական ​​համակարգի իրաւական հարցերով ներկայացուցիչ Նուրօլլահ Ղոդրաթին խորհրդակցական հանդիպման է մասնակցել քրիստոնեայ համայնքների ներկայացուցիչների, ինչպէս նաեւ կրօնական փոքրամասնութեան մաս կազմած դատապաշտպանների ու իրաւական հարցերով փորձագէտների հետ:

Մտերմիկ հանդիպման շրջանակներում շօշափւել են կրօնական փոքրամասնութիւնների իրաւական խնդիրներ նաեւ

 

«ԱԼԻՔ» - Իսլ. խորհրդարանում Դատական ​​համակարգի իրաւական հարցերով ներկայացուցիչ Նուրօլլահ Ղոդրաթին խորհրդակցական հանդիպման է մասնակցել քրիստոնեայ համայնքների ներկայացուցիչների, ինչպէս նաեւ կրօնական փոքրամասնութեան մաս կազմած դատապաշտպանների ու իրաւական հարցերով փորձագէտների հետ:

Անկեղծ շունչ կրող այս հանդիպմանը, ինչպէս բնութագրում է ԻՌՆԱ-ն, որին ներկայ էին նաեւ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ Փաստաբանների կենտրոնի նախագահ դոկտ. Աբդոլիանփուրը, շօշափւել են Դատական համակարգի եւ կրօնական փոքրամասնութիւններին առընչակից հարցեր, ինչպէս նաեւ համապատասխան դատական աշխատանքային ընթացակարգին արագութիւն հաղորդելուն ուղղւած առաջարկներ:

ԻՌՆԱ-ն վկայակոչելով Դատական ​​իշխանութեան մեդիա կենտրոնի հրապարկմանը յաւելել է, որ կիրակի, յունւարի 1-ին տեղի ունեցած այս նիստին կողմերի միջեւ անց է կացւել մտքերի փոխանակման կարգով հանդիպում՝ ընթացիկ խնդիրների եւ կրօնական փոքրամասնութիւնների հետ կապւած իրաւական խնդիրների շուրջ:

Աբդոլիանփուրը յոյս է յայտնել, որ արդարադատութեան բնագաւառում գիտական շրջանակների, իրաւաբանների եւ դատաւորների համագործակցութեամբ, հնարաւորութեան սահմաններում ընդգծւած կերպով եւ մեծ ճշգրտութեամբ իրականացւեն միաստւածական երկու կրօնների առաքելութեան հիմքի վրայ ուրւագծւած եւ փոխադարձ սիրոյ ու համակեցութեան սկզբունքի վրայ կառուցւած արդարադատութիւն, որը նպաստելու է խաղաղութեան ու բարեկամութեան տարածմանը:

Աղբիւրը յաւելել է, որ հանդիպմանը Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը կարեւորելով Իսլ. յեղափոխութեան սկզբնական շրջանից ցայսօր հայերի կրած դերն ու ազդեցութիւնը երկրի բարգաւաճման, ինչպէս նաեւ պաշտպանութեան ոլորտում ցուցաբերած անձնազոհութեան փաստը յաւելել է. «Հայերի մասնակցութիւնը երկրիս միւս հայրենակիցների կողքին վառ ապացոյցն է միասնութեան ու մէկ ժողովուրդ ու մեծ ընտանիքի կոչւելու փաստի, որոնք միասին են պաշտպանելու երկիրն ու սահմանները թշնամիներից, ինչպէս նաեւ սոցիալական, իրաւական, մշակութային եւ միւս բոլոր ոլորտներում ունեցած ներդրումով են զարգացնում այս երկիրը»:

Համաձայն՝ ԻՌՆԱ-ի Արա Շահվերդեանը յաւելել է. «Այսօր մենք գտնւում ենք առանձնայատուկ իրավիճակում եւ ականատեսն ենք հիբրիդային պատերազմում, որտեղ համակարգի թշնամիներն ու նրանց լրատւամիջոցները ձգտում են հարւածել այդ միասնութեանն ու համախմբւածութեանը, մինչդեռ մենք գիտակցաբար կոչւած ենք լուծելու նման ճգնաժամերը»:

Նա, իր գոհունակութիւնը յայտնելով նման հանդիպման անցկացման համար յոյս է յայտնել, որ նման մակարդակով հանդիպումները շարունակական բնոյթ են կրելու եւ առաջարկել է՝ Իրանի փաստաբանների կենտրոնում ստեղծւի կրօնական փոքրամասնութիւնների յանձնաժողով, որին ներկայ է լինելու կրօնական փոքրամասնութիւնների փորձագէտների խորհուրդը: «Սա սատարելու է առկայ խնդիրներին աւելի կարճ ժամանակահատւածում անհրաժեշտ լուծում առաջարկելու գործին»,- եզրափակելով իր ելոյթը նշել է պատգամաւորը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։